ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեն Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է նշանակել: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
Կոմիտեի նիստին հաստատվել է լեհ պատգամավոր Տադուեշ Իվինսկիի թեկնածությունը: Վերջինս այդ պաշտոնում փոխարինել է Ջոզեֆ Դեբոնո Գրեխին (Մալթա):
Մյուս համազեկուցողը՝ Պեդրո Ագրամունտը (Իսպանիա), ընթացիկ տարում իր աշխատանքը կշարունակի:
Ջոզեֆ Դեբոնո Գրեխի լիազորությունները լրացել էին անցյալ տարվա նոյեմբերին: