Հայտնի է դարձել, որ Ռիհաննան, Քանյե Ուեսթը և Փոլ Մակքարթնին Grammy մրցանակաբաշխությանը միասին կկատարեն Four Five Seconds ստեղծագործությունը, գրում է Spletnik.ru-ն:
Աղբյուրների տվյալներով՝ Ռիհաննան չափազանց ուրախ է, որ իր անվան հետ միասին կհնչեն նաև երկու բարձր անուններ:
Ի միջիայլոց, մրցանակաբաշխությանը ևս մեկ անականկալ է սպասվում. Բեմում կհայտնվի ինքը՝ Փրինսը:
Նշենք, որ աստղային այս եռյակի կատարումը մեկ շաբաթ առաջ է թողարկվել, սակայն այն արդեն ավելի քան մեկ միլիոն անգամ ներբեռնվել է iTunes-ում:
Ընդ որում, Ռիհաննան շատ ուրախացել է, երբ նոր երգը նկատել է համացանցում: Նրա ընկերուհին տեսագրել է երգչուհու արձագանքը: