Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Փերինչեքը անուղղելի ցեղասպանություն ժխտող է և հանցագործ. Ջեֆրի Ռոբերթսոնը՝ ՄԻԵԴ-ում

Այսօր՝ հունվարի 28-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Պարոն նախագահող, հարգելի դատավորներ, 1915 թվականին Օսմանյան կառավարության նպատակը, ինչպես Բեռլինին ներկայացրել էր այդ երկրում Գերմանիայի դեսպան Վոլֆ Մետտերնիխը, «հայկական հարցի վերացումն էր՝ հայ ժողովրդի ոչնչացման միջոցով»: Հայերի, իսկ այնուհետև Գերմանիայում հրեաների հետ կատարվածն էր, որ հիմք տվեց Ռաֆաել Լեմկինին ստեղծել «ցեղասպանություն» բառեզրը` բնորոշելու համար մարդկության դեմ հանցագործություններից ամենածանրը: Հանցագործություն, որի դեմ այսօր բոլոր պետությունները պարտավորվել են պայքարել միջազգային իրավունքի ուժով: Պարտավորություն, որն, ըստ միջազգային Կոնվենցիայի 20-րդ հոդվածի, ներառում է խտրականություն, թշնամանք կամ բռնություն հրահրող ռասայական ատելություն քարոզելու արգելքը:

Հարցը տվյալ դեպքում այն է, թե արդյոք շվեյցարական օրենքը, որով դատապարտվել էր Փերինչեկը (Քրեական օրենսգրքի 261բիս հոդվածը), համատեղելի է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորվող խոսքի ազատության հետ: Խնդիրն այն է, թե արդյոք դրա կիրառումը պետությունների հայեցողության սահմաններում է, երբ որոշվում է, ռասիստական մտադրությամբ արվող հայտարարությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցներ կիրառելու հարցը:

10-րդ հոդվածը Կոնվենցիայի ուրույն ձևն է ասելու «ես Շառլի եմ» (Je Suis Charlie)՝ տեղեկություններ, քննադատություն և երգիծանք փոխանակելու թույլտվության վոլտերյան, բայց ոչ վիրավորական իմաստով:

Այս հոդվածը հօգուտ խոսքի ազատության սահմանում է կանխավարկած մի Կոնվեցիայում, որը պաշտպանում է առանց խոշտանգումների և խտրականության ապրելու, «ես հրեա եմ», «ես մահմեդական եմ», կամ «ես հայ եմ» ասելու այլոց իրավունքներն ու արժանապատվությունը` չվախենալով, որ կքննադատվի կամ կստորացվի: Այդ պատճառով է, որ 10-րդ հոդվածն ունի դրույթ, որը թույլ է տալիս օրենքով սահմանափակել խոսքը այն դեպքերում, երբ այն կարող է, կամ մտադիր է պատճառել որոշակի վնաս. հրահրել բռնություն, ռասայական ատելություն կամ հանրային անկարգություններ:

Իրավաբանության դոկտոր և իր ետևում քաղաքական կուսակցություն ունեցող խորամանկ ու կատաղի ռասիստի շուրթերից հնչող ցեղասպանության ժխտումը կարող է ունենալ կրկնակի ազդեցություն. ստիպել ցեղասպանությունը վերապրածներին, նրանց երեխաներին ու թոռներին զգալ այն անարժեքությունը, արհամարանքն ու ստորացումը, որ եղել է սկզբնական եղեռնագործների մտքին, ինչպես նաև առաջացնել ոճրագործների նկատմամբ հիացմունք ու նրանց հետ մրցելու վտանգավոր ցանկություն: Այս գործում շվեյցարական դատարանները վճռեցին, որ Փերինչեքի մտադրությունները ռասիստական էին, որ նրա թուրքերեն արտասանված խոսքերը նպատակ ունեին ոգևորելու Թուրքիայում իր աջակիցներին, և ուղղված էին ընդդեմ հայերի, որպես ագրեսորների, ի պաշտպանություն իր հերոս Թալեաթ փաշայի` օսմանյան Հիտլերի:

Մենք ընդունում ենք, որ որոշ ողջամիտ մարդիկ կմտածեն, որ այս գործում շվեյցարական դատարանները չեն պահպանել ճիշտ հավասարակշռություն (ինչպես ներքոհիշյալ 7 դատավորներից 5-ը) և որ Փերինչեքի նման անձնավորության տարօրինակություններն ավելի շուտ ծիծաղելի են, քան վտանգավոր: Դա, իհարկե, չի նշանակում, որ օրենքն ինքնին հակասում է Կոնվենցիային, ինչպես նաև չի նշանակում, որ դրա կիրառումն այս գործում պետք է հանգեցնի նրա օգտին կայացվող որոշման: Նման հետևություն կարելի է անել միայն այն դեպքում, եթե շվեյցարական դատարանների որոշումները լինեին պետություններին թույլատրելի հայեցողության սահմաններից դուրս, կապված այն օրենքների հետ որոնք հետապնդում են ռասայական խտրականության և բռնության դեմ պայքարի իրավաչափ նպատակ:

Ինչպե՞ս պետք է որոշվի հայեցողության այն սահմանը, որ պետք է ունենա Շվեյցարիան: Դա կախված է նրանից, թե արդյոք արված արտահայտությունը հանրային կարևորություն ներկայացնում է, թե ոչ: Փերինչեկի սադրիչ առարկությունները որևէ կարևորություն չէին ներկայացնում: Դրանք չունեին կշիռ, հնչելով մի մարդու կողմից, որը հայտարարում էր, որ որևէ ապացույց երբևէ չի փոխի իր կարծիքը, և հիմնված չէր որևէ փաստարկի վրա. դա գաղափարական տեսանկյունից անբովանդակ ինքնագովազդ էր, և նա չի կարող հավակնել ավելի մեծ արտոնության, քան որևէ պոռնոգրաֆիայով զբաղվող անձ կամ խաբեբա: Դատարանի կողմից միամտություն էր պնդել, թե նրա հայտարարությունները քաղաքական, պատմական կամ նույնիսկ իրավական արժեք ունեին, որովհետև արվել էին կոնֆերանսի ժամանակ կամ թեժ բանավեճի մաս էին, ինչը ոչ մի նշանակություն չունի, որովհետև, ըստ էության բոլոր երեք դեպքերում էլ որևէ բանավեճ չկար և հայտարարություններն արվել էին Թուրքիայի ներքին լսարանի համար: Նրան «քաղաքական գործիչ» անվանելը անտեղի լրջություն է հաղորդում նրա խոսքերին. նա անուղղելի ցեղասպանություն ժխտող է և հանցագործ: Փաստը հաստատող հիմնական մարմինները` շվեյցարական դատարանները, եզրակացրին, որ նրա հայտարարություններն արվել էին ռասիստական նպատակով: Ուստի նրա՝ ռասիստական շարժառիթով արված հայտարարությունների հասարակական վտանգը գնահատելիս, շվեյցարական դատարաններն իրավասու էին ունենալ հայեցողության լայն սահման:

Հայաստանի հիմնական նպատակն է հերքել վճռում առկա պնդումները, որոնք կասկածի տակ են դնում, որ 1915 թվականի ջարդերն ու տեղահանությունները ցեղասպանություն են: 115-րդ պարբերությունն արձանագրում է, որ այս ցեղասպանության վերաբերյալ չի կարող լինել կոնսենսուս, քանի որ աշխարհի 190 երկրներից միայն 20-ն են այն պաշտոնապես ճանաչել: Սա ակնհայտորեն անհաջող փաստարկ է, քանի որ երկրների մեծ մասն երբևէ չի քննարկել այս հարցը: Իսկ այն պետությունները, որոնք ճանաչել են, դա արել են լուրջ պատմական և իրավական քննարկումներից հետո: Այդ երկրների թվում են Եվրոպական գրեթե բոլոր առաջատար պետությունները, ԱՄՆ 50 նահանգներից 43-ը: Ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությանը, ապա Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան ճանաչել են ցեղասպանությունը, հետևաբար Դատարանին թուրքական կառավարությունը ապատեղեկատվություն է տրամադրել Բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Ցեղասպանության վերաբերյալ աճող կոնսենսուսի և միջազգային քրեական դատարանի որոշումների պատճառով Միացյալ Թագավորությունը մի քանի տարի առաջ հրաժարվել է «ցեղասպանության անորոշության» վերաբերյալ դիրքորոշումից, ինչպես դա ապացուցվում է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական փաստաթղթով: Թվում է՝ 117-րդ պարբերությունն ակնարկում է, թե 1915 թվականի դեպքերի վերաբերյալ երբևէ չեն կարող վերջնական եզրակացություն կամ օբյեկտիվ ու բացարձակ ճշմարտություն: Եթե այդ պարբերության իմաստը հենց դա է, ապա սա վնասակար անհեթեթություն է և ծանր վիրավորանք յուրաքանչյուր հայի նկատմամբ, ում հարազատները սովամահ են արվել ու սպանվել իրենց ազգային պատկանելիության և կրոնի համար: Մի դատարան, որ հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հավատի վրա և, հետևաբար, նաև այն հավատի, որ ոճրագործությունների հեղինակները կարող են դատապարտվել մեղքը ողջամիտ կասկածից վեր հիմնավորող ապացույցների հիման վրա, ինչպես կարող է կարծել, թե կոտորածներն ու մահվան քայլերթերն էությամբ վիճելի են և հակասական:

Այս պարբերության շարունակությունն այնուհետև կատարում է վիրավորական և սխալ տարբերակում հայկական ցեղասպանության ժխտման և Հոլոքոստի ժխտման միջև, որովհետև վերջինի դեպքում առկա են «գազախցերի գոյության» կոնկրետ ապացույցներ: Բայց այստեղ ևս առկա են մահվան քայլերթերի ու կոտորածների կոնկրետ ապացույցներ, ինչպես մանրամասն կներկայացնի Ամալ Քլունին: Դատարանն այնուհետ պնդում է, որ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը դատապարտել էր նացիստներին և, որ նման որևէ դատարան երիտթուրքերին չի դատապարտել: Իհարկե դատապարտել է` Թուրքիայի ռազմական տրիբունալը 1919 թվականին, կիրառելով միջազգային ռազմական իրավունքը դատապարտել էր Թալեաթ փաշային և նրա բանդային: Բայց այստեղ Դատարանն ակնհայտորեն ասում է, որ չես կարող ոճրագործությունն անվանել «ցեղասպանություն» քանի դեռ դրա վերաբերյալ չկա միջազգային դատարանի վճիռ, մի բան, որը անհեթեթ է: Նույնիսկ Հոլոքոստը չէր կարող որակվել ցեղասպանություն ըստ այս չափանիշի, քանի որ Նյուրնբերգի 1946 թվականի վճիռն այս հանցագործության մասին որևէ նշում չի պարունակում. Այն ստեղծվեց ցեղասպանության վերաբերյալ 1948 թվականի Կոնվենցիայով:

Սրանք ակնհայտ սխալներ են, և մենք Մեծ պալատին կոչ ենք անում չկրկնել: Դրանք առաջ են մղում այն գաղափարը, որ Հոլոքոստը միակ «իրական» ցեղասպանությունն է, իսկ մնացած բոլորը հավետ մղված են տեսության ու բանավեճի տիրույթ: Իհարկե, Հոլոքոստը մարդկության դեմ ամենածանր հանցագործության սարսափելի օրինակ է, սակայն սխալ է ներել կամ նվազեցնել ռասայական կամ կրոնական հողի վրա իրականացված այլ զանգվածային կոտորածներ, որովհետև դրանք ավելի քիչ զոհեր կամ սպանության այլ մեթոդներ են ունեցել: Հայերի, հրեաների, բոսնիացիների կամ Ռուանդայի թութսիների համար կարևորն իրենց մահվան եղանակը չէ, կամ այն, թե արդյոք իրագործողները դատապարտվել են միջազգային դատարանների կողմից, թե ոչ, այլ այն, որ նրանց համարել են ապրելու ոչ արժանի որովհետև նրանք հրեաներ, հայեր, կամ թութսիներ էին: Փորձելով արտոնություն տալ Հոլոքոստին որպես միակ ցեղասպանություն, այս վճռի տրամաբանությունը վտանգում է ցեղասպանության կանխարգելման կենսական պատճառը և չպետք է երբևէ շտկվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում