Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Եթե որևէ ուժ ցանկանում է գործակցել Քոչարյանի հետ, պետք է հասկանա` Մարտի 1-ի արյունը նաև իր վրա է տարածվում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Սահմանադրական փոփոխությունները կարծես թե անխուսափելի են դառնում: Ոչ իշխանական դիսկուրսները, որոնք հիմնականում այդ փոփոխությունների անթույլատրելիությամբ էին պայմանավորվում, ի՞նչ հնարավոր զարգացումներ կստանան սահմանադրական բարեփոխումների իրականացման դեպքում:

Նախ՝ խուսափենք սահմանադրական բարեփոխումներ տերմինից, դրանք ուղղակի սահմանադրական փոփոխություններ են: Երկրորդ՝ դեռևս ոչ ոք չի կարող ասել՝ սահմանադրական փոփոխությունների մեկնարկը կտրվի՞, թե՞ ոչ: Մեկնարկ ասելով՝ ի նկատի ունենք իրական հանրաքվեն, որովհետև այդ բանավեճերը սահմանադրական փոփոխությունների ձևական կողմն էին, իսկ իրական մեկնարկը կլինի այն ժամանակ, երբ գործող նախագահը կհայտնի իր տեսակետները փոփոխությունների վերաբերյալ, ու հարցը կդրվի հանրաքվեի: Երրորդ՝ հասկանալի է, որ սահմանադրական փոփոխությունները, անգամ չեն էլ թաքցնում իշխանական ճամբարի ներկայացուցիչները, անցկացվում են այն պատճառով, որ գործող նախագահը, հետագայում զբաղեցնելով ԱԺ նախագահի պաշտոնը, պահպանի իր իշխանությունը:

Սակայն մի հարց կա այստեղ, որը նոր չի ծագել, այլ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո է այն ծագել, երբ Հայաստանը փաստացի դարձավ Ռուսաստանի վարչատարածքային միավոր: Իսկ Հայաստանի ղեկավարը՝ լինի վարչապետ կամ ԱԺ նախագահ, կդառնա՞ այն մարդը, ով կունենա Ռուսաստանի նախագահի համաձայնությունը: Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ մինչև Ռուսաստանի նախագահը ցավակցություն չհայտնեց, Հայաստանի իշխանությունները այդ կապակցությամբ ցավակցություններ չհայտնեցին: Այսինքն՝ եթե Ռուսաստանի նախագահը գտնի նպատակահարմար, որ Հայաստանի իշխանությունները պետք է վերարտադրվեն, ապա սահմանադրական փոփոխությունների անցկացումը ձևական բնույթ կկրի, որովհետև հասկանալի է՝ ցանկացած հանրաքվե ընտրություն է, իսկ մեզ մոտ ընտրությունների ինստիտուտը այլևս չի գործում: Փոխարենը գործում է 10.000 դրամ բաժանելու ինստիտուտը: Այդ մեխանիզմը աշխատեցնելով՝ 10.000 դրամ բաժանելով, կարելի է շատ հանգիստ ցանկացած արդյունք ստանալ: Իհարկե, դա չի նշանակում, որ եթե սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինի, Ռուսաստանի նախագահը վերջնականապես կցանկանա Հայաստանի ապագա ղեկավար տեսնել վերարտադրված գործող նախագահին: Կարող է սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան, բայց գործող ղեկավար անձը չլինի գործող նախագահը, կամ՝ Ռուսաստանի նախագահը գտնի մեկ այլ թեկնածուի: Այսինքն՝ եթե անգամ հանրաքվե լինի, դա չի նշանակում՝ գործող իշխանության վերարտադրման հարցի հետ է կապված, որովհետև պետք է հասկանալ՝ գործող իշխանությունը վերարտադրվում է ոչ թե սահմանադրական փոփոխություններ անելով կամ չանելով, այլ Ռուսաստանի նախագահի «դաբրոյով»:

Ինչ վերաբերում է ոչ իշխանական եռյակին, ապա եթե Ռուսաստանի նախագահից գա այդ փոփոխությունը իրականացնելու «դաբրոն», կիմանանք, թե ում է ցանկանում Ռուսաստանի նախագահը տեսնել որպես Հայաստանի ապագա ղեկավար: Եռյակն այլևս չի կարող որևէ բան անել, որովհետև 10.000 դրամ բաժանելու ինստիտուտը կաշխատի, և կստացվի այն արդյունքը, ինչ պետք է Ռուսաստանին:

Մենք տեսանք, որ երկրորդ նախագահը հանդես եկավ ոչ մի բանի մասին հարցազրույցով, սահմանադրական բարեփոխումների անթույլատրելիության մասին դարձյալ խոսք գնաց երկրորդ նախագահի կողմից: Ընդհանրապես՝ ցնցումներ հնարավո՞ր են, ի նկատի ունեմ հենց սահմանադրական բարեփոխումների շուրջ, թեև տեսնում ենք, որ եռյակում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն. ՀԱԿ-ը, օրինակ, խորհրդաժողովին չի մասնակցի:

Պետք է նորից հստակեցնենք, որ եռյակը դե ֆակտո դաշինք է: Այն ունի ընդամենը Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի խորհրդակցական ձևաչափ, և նրանք համագործակցում են՝ խորհրդարանական հարցերի շուրջ նախնական տեսակետը ներկայացնելով և խորհրդարանից դուրս կոնկրետ միջոցառումներ իրականացնելով: Մնացած դեպքերում եռյակի մեջ մտնող բոլոր ուժերը կարող են իրենց համար առանձին միջոցառումներ անցկացնել:

Ինչ վերաբերում է խորհրդաժողովին, ապա հասկանալի է, որ դա ԲՀԿ կուսակցական խորհրդաժողովն է. որքան էլ որ ԲՀԿ-ն փորձում է ներկայացնել, թե դա շարքային քաղաքացի Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովն է՝ իրականությանը չի համապատասխանում, որովհետև Գագիկ Ծառուկյանը նույնականացվում է ԲՀԿ-ի հետ: Իսկ եթե խորհրդաժողով իրականացվի Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, դա նույնն է, որ խորհրդաժողով անցկացվի ԲՀԿ-ի ղեկավարությամբ: Պետք է հասկանալ, որ դա կուսակցական միջոցառում է, իսկ կուսակցական միջոցառմանը եռյակի մյուս ուժերի ներկայացուցիչները կարող են և մասնակցել, և չմասնակցել:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին, ապա նա արդեն որերորդ անգամ իր հարցազրույցներում տանում է այն ընդհանուր գիծը, որ ինքը ոչ մի կապ չունի այս իշխանությունների հետ, որ իր ժամանակ՝ մասնակի թերություններով, ամեն ինչ լավ է եղել, իսկ հիմա շատ վատ է: Հարցազրույցում նշվում է քաղաքական, տնտեսական մենաշնորհների մասին, տնտեսական էլիտայի և պետության բախման մասին՝ մի բան, որի ճարտարապետն ու հիմնադիրը հենց ինքն է եղել: Չմոռանանք, որ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական մենաշնորհը, քաղաքական էլիտայի և պետության շահերի բախման մեկնարկը հենց նրա ժամանակ է տրվել: Ոչ միայն նրա ժամանակ, այլև դրա ճարտարապետը եղել է հենց ինքը: Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա նսխորդ բոլոր հարցազրույցներում նա ընդհանուր գիծ է տանում, որ այս իշխանությունների հետ ոչ մի կապ չունի: Երևի իրեն թվում է՝ մարդիկ մոռացել են, թե ով 2008թ.-ին նախագահ դարձրեց գործող նախագահին: Սակայն ոչ ոք չի մոռացել, բոլորն էլ հիշում են, թե ինչպես գործող նախագահը դարձավ նախագահ:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի և եռյակի փոխհարաբերություններին, ապա գաղտնիք չէ, որ եռյակի մեջ կա ուժ, մասնավորապես՝ ԲՀԿ-ն, որը բացասաբար տրամադրված չէ երկրորդ նախագահի նկատմամբ, որոշ հարցերում շատ դրական է տրամադրված, սակայն նույնը չեմ կարող ասել մյուս երկուսի դեպքում, քանի որ ինչպես «Ժառանգությունը», այնպես էլ ՀԱԿ-ը բավականին բացասաբար են տրամադրված երկրորդ նախագահի հանդեպ: Այստեղ նույնպես եռյակի մեջ ամեն մեկն իր ճանապարհով է ուզում գնալ: Եթե եռյակի մեջ մի ուժ ցանկանում է համագործակցել երկրորդ նախագահի հետ, ապա դա իր իրավունքն է, ուղղակի նա պետք է հասկանա, որ այդ դեպքում Մարտի 1-ի արյունը նաև իր վրա է տարածվում, իսկ եթե մյուս երկուսը չեն ցանկանում համագործակցել, ապա դա էլ իրենց գործն է:

Երրորդ՝ սահմանադրական բարեփոխումների մասին խոսվեց երկրորդ նախագահի կողմից. այստեղ նույնպես կարող ենք ասել, ինչպես առաջին հարցի պատասխանում, որ անկախ նրանից՝ սահմանադրական բարեփոխում կլինի, թե ոչ, իշխանությունների վերարտադրման հարցը չի լուծվում սահմանադրական փոփոխություններով, այդ հարցը լուծվում է Մոսկվայում: Անկախ նրանից՝ երկրորդ նախագահը դրական, թե բացասական վերաբերմունք կունենա, ինչ-ինչ նա շատ լավ գիտի, թե ինչպես են Հայաստանում հանրաքվե անցկացնում: Չմոռանանք, թե 2005թ.-ի հանրաքվեն ինչպես սիրուն ձևով նկարվեց: Այդ նկարողները դեռևս պաշտոնավարում են, իսկ իր կողմից ժամանակին նշանակվածները դեռ իրենց տեղերում են, մինչ օրս էլ պաշտոնավարում են, և նրանք նույնպես չեն մոռացել նկարելու արվեստը: Իսկ եթե Մոսկվայից գա սահմանադրական փոփոխություններ անցկացնելու «դաբրո», ապա հանրաքվեի նկարիչները նույն ձևով կնկարեն արդյունքները, ինչպես 2005թ.-ի հանրաքվեի դեպքում:

Ոչ իշխանական եռյակի պայքարում փաստացիորեն չկա ՀՅԴ-ն, որը ընդհանուր ժողով էր գումարել, Երևանում իր կազմն է ավելացնում, հատկապես անդամների մասով: Արդյոք կկարողանա՞ ՀՅԴ-ն քաղաքական ներուժ ունենալ՝ երկրում որևէ փոփոխության համար:

Ոչ, ՀՅԴ-ն չունի այն պոտենցիալը, որ երկրում լուրջ քաղաքական փոփոխություններ իրականացնի: Կա որոշակի պոտենցիալ՝ ռեսուրսներ ունի, ԱԺ խմբակցություն ունի, մեդիա ռեսուրս ունի, որոշակի կառույցներ ունի, բայց ՀՅԴ-ն այն ուժը չի, որպեսզի մենակ կարողանա երկրում ինչ-որ լուրջ գործընթացներ իրականացնել: Նա լավագույն դեպքում կարող է ճամբարում՝ եռյակում կամ իշխանության հետ համագործակցությամբ մասնակի բնագավառներում խնդիրներ լուծել, բայց ինքը մենակ այդ ռեսուրսը չունի, որպեսզի կարողանա մենակ լուրջ դերակատարություն ունենալ քաղաքական դաշտում:

Եռյակը՝ որպես ներքաղաքական միավոր, հնարավո՞ր է երկար կարողանա երկարաձգել իր գոյությունը և վստահություն ունենալ հանրության մոտ, մանավանդ, որ հանրահավաքային այդ ցիկլն էլ ավարտվեց: ՀԱԿ-ի դժգոհությունը հիմնականում հենց այդ հանրահավաքների բացակայություններն էին, մի քանի անգամ հայտարարություններ էլ եղան:

Դա կախված է իր գործունեությունից՝ նայած թե ինչպես է պատկերացնում իր ապագա գործունեությունը, ինչպիսին է համարում Հայաստանի ապագա քաղաքական վիճակը: Եթե ճիշտ եզրակացության հանգի Հայաստանի իրավիճակի վերաբերյալ, Հայաստանի հասարակության վերաբերյալ, իսկ հասարակությունը գնալով թուլանում է, ինչի վառ ապացույցը Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններն են, ապա հնարավոր է: Եթե եռյակը միայն հենվելու է Հայաստանի հասարակության և հանրահավաքների անցկացման վրա, բնականաբար՝ այդ պոտենցիալով հեռու չի գնա: Կարելի է հանրահավաք անցկացնել, բայց մի բան պետք է ամրապնդել՝ Հայաստանի հասարակությունը այլևս չունի իշխանափոխություն իրականացնելու պոտենցիալ՝ եռյակի կամ էլ այլ քաղաքական ուժի գլխավորությամբ: Եթե տվյալ երկրում հասարակությունը չի կարող իշխանափոխություն իրականացնել, ապա, բնականաբար, այդ երկրում, եթե իշխանափոխության խնդիր կա, ապա լուծվում է դրսում: Եթե եռյակը դա ճիշտ ընկալի, ապա հնարավոր է՝ հաջողություն ունենա: Եթե սխալ աշխատանք տանի, ապա նա կարող է մինչև հաջորդ ընտրությունները մնալ. խնդիրը ձևական կողմը չէ, եռյակը կարող է պահպանվել մինչև 2017-2018թթ., սակայն միայն ներքաղաքական կյանքում ձևական գործոնը պահպանելը չէ, այլ իրական գործոն լինելն է, և պետք է բավականին աշխատանք տանել, և ոչ միայն հանրահավաքների հետ կապված, այլև ավելին, հանրահավաքները այդտեղ վերջին դերն են կատարում:

Գաղտնիք չէ, որ հանրության մոտ վստահություն ձեռք բերելու միակ գործոնը այսօրվա դրությամբ 10.000 դրամն է: Հասարակության վստահությունը ձեռք բերելը դեռ ոչ մի բան չի նշանակում, որովհետև դու կարող ես ունենալ հասարակության մի մասի վստահությունը, ասենք՝ 40%-ի վստահությունը, բայց հետո ի՞նչ: Այդ վստահությունը դու պետք է իրականացնես, իսկ իրականացնելու համար դու պետք է կարողանաս այդ վստահությունը վաճառքի հանել կամ օգտագործել քո քաղաքական գործընթացում: Միայն վստահությունը ոչ մի բան չի նշանակում: Ասենք՝ ունեցար 70% վստահություն, հետո ի՞նչ, դա նշանակո՞ւմ է, որ ընտրությունների ժամանակ կարող ես դա օգտագործել և իշխանափոխություն անել: Արդյոք այդ 70%-ը բավարա՞ր է իշխանափոխություն անելու համար, ո՛չ, որովհետև Հայաստանում ընտրություններն այլևս չեն աշխատում: Կա ընտրակեղծիքի իրականացման մի մեխանիզմ, որը ցանկացած ընտրությունների ժամանակ բավականին լավ աշխատում է:

Երկրորդ՝ հասարակությունը մի քիչ հարաբերական հասկացություն է. երբ ասում են՝ 40, 50, 60% վստահություն, երբ ասում ենք՝ դա հասարակության ո՞ր մասն է՝ այն մարդի՞կ, որոնց հետաքրքրում է երկրի ապագան, թե՞ այն մարդիկ, որոնց չի հետաքրքրում երկրի ապագան, ուղղակի նրանք այստեղ ապրում են: Նրանք հասարակության տարբեր մասերն են: Դու կարող ես ունենալ անգամ 100%, բայց այդ երկրի ապագայի մասին մտածողները այնքան փոքրաթիվ են, լավագույն դեպքում՝ 5-10%, իսկ մնացածները ապրում են ուղղակի արտագաղթողի հոգեբանությամբ: Եթե այդ 10%-ը անգամ ամբողջովին եռյակին վստահի, իրականում այդպես չէ, բայց եթե ընդունենք, որ ակտիվ մասը հակված է 100%-ով եռյակին վստահելու, դա չի նշանակում, որ 90%-ը դերակատարում չի ունենալու ընտրակեղծիքների ժամանակ: Այսինքն՝ հարաբերական երևույթ է հասարակության մոտ վստահություն վայելելը, առավել ևս վերջին դեպքերը ցույց տվեցին, որ հասարակության իրավագիտակցությունը սարսափելի մակարդակով իջել է: Իրավագիտակցության իջեցման ընդամենը մեկ օրինակ. Գյումրու ոճրագործությունից հետո մենք տեսնում էինք, որ հասարակությունը պահանջում էր հանցագործություն կատարած անձնավորությանը փոխանցել հայկական դատական համակարգին, մի համակարգ, որ փաստացի գոյություն չունի: Որովհետև ոստիկանությունը վաղուց իրավապահ մարմնից վերածվել է իշխանապահ մարմնի, դատախազությունը գտնվում է Բաղրամյան 26-ի հսկողության տակ, իսկ դատարաններն էլ վաղուց դատախազության հսկողության տակ են գործում: Հայաստանը, որպես այդպիսին, իրավապահ և դատական համակարգ չունի, իսկ հասարակությունը պահանջում էր՝ տվեք հայկական դատարանին: Եթե հասարակության իրավագիտակցությունը բարձր լիներ, ապա նա կասեր՝ ոչ թե տվեք հայկական դատարանին, այլ կասեր՝ տվեք արդար դատարանին, այդ գործում իրականացրեք արդարադատություն, որովհետև դատարանը չի լինում ռուսական կամ հայկական, դատարանը լինում է արդարադատություն իրականացնող կամ պետպատվերով աշխատող: Առավել ևս՝ մենք Գյումրու դեպքերում տեսանք, որ իշխանությունները ցավակցություն հայտնեցին միայն Պուտինի ցավակցությունից հետո: Իսկ հասարակությունը, որ պահանջում է գործը հանձնել Հայաստանի դատարաններին, նա կարծում է՝ եթե Ռուսաստանը ցանկանա, չի՞ կարող Հայաստանի իշխանությունների միջոցով դատարաններից ստանալ իր համար ցանկալի որոշում: Այսինքն՝ հասարակության մոտ իրավագիտակցությունը ցածր է, նրանք վենդետա են պահանջում, ոչ թե արդարադատություն: Նրանք ասում են՝ մենք քեզ չենք վստահում, մենք վստահում ենք մեր դատարանին, բայց այստեղ դատարան չկա: Այդ հասարակությունը ցանկանում է միայն վենդետա, իսկ վենդետան արդարադատություն չէ: Այն ազգը, որ վենդետա է պահանջում, նա ցածր իրավագիտակցություն ունի, իսկ ցածր իրավագիտակցությամբ հասարակությունում դու չես կարող իշխանափոխություն անել, անգամ եթե նրա մեծամասնության վստահությունը ստանաս:

Սակայն հասարակության նույն պահանջատեր քաղաքացին նշում էր, որ որքան էլ չի վստահում հայ իրավապահներին, բայց այստեղ կա արժանապատվության, ինքնիշխանության խնդիր, այսինքն՝ տվեք մեզ, մենք կլուծենք հարցը մեր օրենքների շրջանակում: Որքան էլ չենք վստահում, անգամ եթե նրան ազատ արձակեն, բայց թող մե՛ր դատարանում դա լինի, քանի որ սա արժանապատվության և երկրի ինքնիշխանության հարց է:

Իսկ արժանապատվության մասին խոսող այդ հասարակությունը, երբ ընտրությունների ժամանակ 10.000 դրամով վաճառում է իր ձայնը, այդ ժամանակ արժանապատվության մասին չի՞ հիշում:

Ոչ բոլորն են այդպիսին:

Ես էլ հենց դա եմ ասում, այդ 10%-ը երբ արժանապատվության մասին է մտածում, նրանց տոկոսային թիվը շատ քիչ է, որպեսզի մյուս 90%-ին կարողանա ինչ-որ բան համոզել, որովհետև ընտրությունների ժամանակ մեկ մարդ՝ մեկ ձայն սկզբունքն է գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում