Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Հայերը ցանկանում են, որ 1915-ի կոտորածը ճանաչեն որպես հանցագործություն»

Լեհաստան ներխուժումից առաջ Ադոլֆ Հիտլերը կոչ է արել իր գեներալներին գթասրտություն չցուցաբերել այդ ժողովրդի հանդեպ, ոչ մի հաշվեհարդար չի լինի, քանի որ «ի վերջո, ով է այժմ խոսում հայերի ոչնչացման մասին»: «Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: Այն սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ Կոստանդնուպոլսում դրանից առաջ ու հետո «անհետացան» մտավորականներն ու համայնքների ղեկավարները: Հայ ժողովրդի ավելի քան կեսի ոչնչացման հիշատակը ավելի կարևոր է, քան երբևէ: Չնայած Հիտլերը 1939-ին ճանաչեց կոտորածը, մարդկության դեմ կատարված հանցագործությունը, որն իրականացրին Օսմանյան թուրքերը՝սպանելով այս հնագույն քրիստոնեական ժողովրդի մեծ մասին, երբեք չի հատուցվել կամ Թուրքիայի համար երբեք չի եղել ներողություն խնդրելու կամ հատուցման հարց:

Իսկ «Երիտթուրքերը», որոնք ղեկավարում էին Օսմանյան կառավարությունը, գազի վառարաններ չօգտագործեցին, բայց նրանք կոտորեցին տղամարդկանց, իսկ կանանց, երեխաներին և ծերերին անապատի միջով մահվան ուղարկեցին այն վայրերը, որոնք այսօր գտնվում են իսլամական պետության հսկողության տակ: Ճանապարհին հարյուր հազարավորները մահացան սովից կամ հարձակման ենթարկվեցին, իսկ շատ վերապրածներ էլ տիֆից մահացան համակենտրոնացման ճամբարներում: Թուրքական կառավարությունը հանձնարարել էր 1915-ին նրանց բռնի տեղահանել, իսկ հետո օրենքով թույլ տվեց գրավել նրանց հողերը, տներն ու եկեղեցիները՝ պատճառաբանելով, որ դրանք լքված են:

Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը 1915-ին ավելի քան 1 միլիոն հայերի ոչնչացումը հռչակեցին «հանցագործություն մարդկության դեմ» և այդ դաշնակիցները պաշտոնապես խոստացան պատժել ԱՄՆ-ի բնորոշմամբ վիթխարի աղետի, մի ամբողջ ցեղի դեմ կատարած ոճրագործության մեղավորներին: Բայց Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր պատժել երիտթուրքերին այս «ոճրագործության» համար, որն այժմ կոչվում է «ցեղասպանություն», երբեք չիրականացվեց:
Ժամանակակից Թուրքիան ֆինանսավորում է զանգվածային ցեղասպանության հերքման արշավը, պնդելով, որ մահվան երթերը ռազմական անհրաժեշտությամբ թելադրված տեղափոխություններ էին, իսկ ջարդերի (Եփրատն այնքան փաթաթված մարմիններով էր լցվել, որ փոխել էր հունը) ենթարկվել են մի շարք «անզուսպ պաշտոնյաներ»:

Թուրքիայում, այժմ կարող եք բանտ նստել, և ոմանք դա անում են, եթե փորձեք հաստատել, որ 1915-ին ցեղասպանություն է եղել: Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն այն ընդունվում է որպես հանցագործություն «թուրք ազգին վիրավորելու համար»:

Դրան հակառակ, որոշ եվրոպական երկրներում, հանցագործություն է համարվում Հայոց Ցեղասպանության ժխտումը: Շատ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Հունաստանի և Կանադայի խորհրդարանները, ինչպես նաև ԱՄՆ 43 նահանգները Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են: Խնդիրն այն է, որ Թուրքիան «նյարդայնորեն» է ընդունում այդ թեման (neuralgic բառն օգտագործել է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նկարագրելով իր վերաբերմունքը): Թուրքիան սպառնացել է վրեժխնդիր լինել, փակել իր օդանավակայանները ՆԱՏՕ-ի համար, երկրի սահմաններից հեռացնել փախստականներին:

Այսպիսով, Բարաք Օբաման, ով դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը և 2008 -ին խոստացել է դա անել նախագահ ընտրվելուց հետո էլ, որպես նորընտիր նախագահ, չհանդգնեց արտասանել «ցեղասպանություն» բառը: Փոխարենը, նա այն կոչեց Մեծ եղեռն (հայերեն «մեծ հանցագործություն») և պնդեց, որ իր կարծիքը չի փոխվել: Սակայն եթե Google-ում փնտրեք նրա 2008-ի նախընտրական ելույթը, կգտնեք նրա կարծիքը, որ դա ցեղասպանություն է:

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա պատմությունն այստեղ նույնիսկ տարօրինակ է: 1915-ին ոչ մի ազգ ավելի վճռական չէր «մարդկության դեմ հանցագործությունը» բացահայտելու և պատժելու հարցում: Վայրագությունների ապացույցները հավաքված են Առնոլդ Թոյնբիի Կապույտ գրքում, և չնայած կառավարությունն այն հրատարակել էր քարոզչական նպատակներով, գիրքը դիմակայեց այն վարկաբեկելու բոլոր փորձերին: Վիստոն Չերչիլը դատապարտել է «հայերի տխրահռչակ համընդհանուր կոտորածն ու արտաքսումը …»: Վերջին տարիներին, ՄԹ ԱԳՆ-ն տեղեկացրել է նախարարներին իրադարձությունները կոչել «ողբերգություն», այն ժխտում է ցեղասպանությունը՝ պատճառաբանելով, որ «ապացույցները բավականաչափ միանշանակ չեն»:

Միացյալ Թագավորության ԱԳՆ, իհարկե, գիտեր, որ «ցեղասպանություն բառից խուսափելը խորամանկ քայլ է: Տեղեկատվության ազատության մասին օրենքում կա մի ներքին նշում, ըստ որի, «Բրիտանական կառավարությունը բաց է քննադատության համար բարոյական տեսանկյունից: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների (քաղաքական, ռազմավարական և առևտրային) կարևորությունը… ներկա ուղղությունը միակ իրագործելի տարբերակն է: Նախարարներին խորհուրդ է տրվել խուսափել Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցանկացած միջոցառումներին մասնակցելուց, ինչպես նաև խուսափել այդ մասին խոսել Հոլոքոստի օրվա հիշատակումների ժամանակ:

Այս դիրքորոշումն անընդունելի է, հատկապես, երբ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարեց, որ բոսնիական սերբերը մեղավոր են Սրեբրենիցայի ցեղասպանության համար, որի ժամանակ 8000 տղամարդ էր սպանվել, 25000 կանանց և երեխաներին էլ արտաքսել էին: Բրիտանական արտգործնախարարությունը հրաժարվել է այն պնդումից, թե վկայությունները «ոչ բավականաչափ միանշանակ են», (չնայած Թուրքիայի կառավարության կայքը պնդում է, որ դա դարձյալ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն է), սկսվեց նոր բանաձևի որոնումը, որը կարող է պատասխանել հարցին. «Արդյոք բրիտանական կառավարությունը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը»:

Հիմա, ՄԹ ԱԳՆ ասում է, որ կարեկցում է հայ ժողովրդին 1915-ի ողբերգության համար: Այն նաև պնդում է, որ կառավարությունները չպետք է լուծեն այդ «բարդ իրավական հարցը»: Սա ցեղասպանությունից շեղվելու խորամանկ ձև է, մի փոքր, իհարկե, ճիշտ ուղղությամբ: Անցյալ տարի, նույնիսկ, խոսակցություն եղավ Հայոց Ցեղասպանության թանգարանին Ազգային արխիվից օսմանյան վայրագությունները հաստատող որոշ ֆայլերի օրինակները տրամադրելու վերաբերյալ: Սակայն, այն մերժվեց, պատճառաբանելով, որ իբր իրենց չեն կարող թույլ տալ լուսապատճենահանող ծախսերը՝ 431,20 ֆունտ ստեռլինգը: Ամենայն հավանականությամբ, պատճառը թուրքերի կատաղությունն էր:

ՄԹ ԱԳՆ կայքերը վերջերս հայտնել են, որ նախարարությունը հաստատել է երկրի «ավելի ակտիվ մասնակցությունը» հարյուրամյակի միջոցառումներին: Սակայն դեռևս չի վերացվել Հոլոքոստի հիշատակի օրը Հայոց Ցեղասպանությանը հղում անելու արգելքը: Պատմական ճշմարտությունը ընդունելու հարցում այս կառավարության պատրաստակամությունը պարզ կդառնա այն դեպքում, երբ բարձրաստիճան պաշտոնյան կամ ցանկացած նախարար կմասնակցի ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում ցեղասպանության հիշատակին նվիրված արարողությանը: Նախարարները ապրիլի 25-ին ներկա կլինեն տարաբախտ-բրիտանական Anzac-ի Գալիպոլի մտնելու հարյուրամյակին նվիրված արարողությանը: Իսկ Երևանից այնտեղ թռչելը նրանց համար դժվար չէ, նրանք նաև վստահ են, որ Թուրքիան չի արգելի իրենց մուտքը երկիր:

Դարդանելի ափ դուրս գալն էլ իրականում դարձել է ցեղասպանության պատճառը: Այն օգտագործվեց որպես հայերի ոչնչացման արդարացում՝ պատճառաբանելով, որ նրանք կարող էին աջակցել դաշնակցային ուժերի ներխուժմանը: Վկայությունների ճնշող մեծամասնությունը հաստատում է ցեղասպանություն իրականացնելու կառավարության նպատակը: Գերմանացի և իտալացի դիվանագետներն ու չեզոք ամերիկացիները ցնցվել էին երիտթուրք առաջնորդների խոստովանությունից, որ իրենք պատրաստվում են վերացնել «հայկական հարցը» հայերին վերացնելով:

Դա երբեք չի կարող համարվել ցեղասպանության հիմնավորում: Դա հասկացել էր Ռաֆայել Լեմկինը՝ լեհ իրավաբանը, ով ստեղծեց այդ բառը և անխոնջ աշխատեց, որպեսզի հայերի ոչնչացումը ճանաչվի որպես միջազգային հանցագործություն:

1948-ին ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության կոնվենցիայի ընդունմամբ Լեմկինը հասավ իր նպատակին: Այդ հանցագործության սահմանումը ներառում է ռասայական կամ կրոնական խմբի մի մասի ոչնչացումը, այդ թվում նաև կյանքին սպառնացող պայմանների ստեղծումը (ինչպես, օրինակ, մահվան երթերն են): Անկասկած դրա կիրառումը 1915-ին հանգեցնում է մեղավորության դատավճռի:

Թարգմանությունը՝ interpress.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում