Բջջային սարքից տաքսու պատվիրման ծառայությունների հասանելիությունն ԱՄՆ-ում նպաստում է հարբած մեքենա վարելու ռիսկի նվազեցմանը։ Այս մասին է վկայում հետազոտությունը, որն անցկացրել է Uber ծառայությունը՝ «Մայրերն ընդդեմ հարբած մեքենա վարելու» (MADD) բարեգործական կազմակերպության հետ համատեղ։
Հետազոտության տվյալներով՝ հարցման մասնակիցների 78 տոկոսը հայտարարել է, որ քաղաքներում նման ծառայությունների հայտնվելու հետ իրենց ընկերների շարքում պակասել է հարբած ղեկին նստելու հնարավորությունը։ 93 տոկոսը նշել է, որ անսթափ ընկերոջը խորհուրդ է տվել օգտվել նման ծառայություններից։
Հարբած վարելը լուրջ խնդիր է ԱՄՆ-ում։ Ամեն օր հարբած ղեկին է նստում մոտ 300 հազար մարդ։ Հարբած վարորդների պատճառով 52 րոպեն մեկ տեղի է ունենում վթար՝ 1 զոհով։
Հարբած վարելու խնդիրն անհանգստացնում է հարցման մոտ 86 տոկոս մասնակիցներին։