Սաուդյան Արաբիայի թագավոր բին Աբդել Ազիզ աս-Սաուդը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննարկել են «կայունությունը նավթի շուկայում»: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Երկու երկների առաջնորդները նավթի ընթացիկ գները չեն քննարկել: Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորը հայտարարել է, որ երկիրը կշարունակի դեր խաղալ համաշխարհային էներգետիկ շուկայում` հավելելով, որ պետք չէ սպասել իր դիրքորոշման փոփոխությանը: