CBS հեռուստաալիքը Warner Bros. Television ստուդիային պատվիրել է «Պիկ ժամ» ֆիլմի, այսպես ասած, «պիլոտային սերիան»: Այս մասին գրում է The Hollywood reporter-ը:
Նշվում է, որ հեռուստատարբերակը նման կլինի New Line Cinema films ստուդիայի օրիգինալ ֆիլմերին: Սերիալի գլխավոր հերոսներն են հոնկոնգցի ոստիկանը և նրա սևամորթ գործընկերը: Դերերում դեռևս դերասանները հաստատված չեն: