Friday, 26 04 2024
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են

Փերինչեքն իր 200 գաղափարակիցների հետ մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու վաղը ՄԻԵԴ-ում կայանալիք դատական նիստին

Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ, հայտնի հայատյաց Դողու Փերինչեքն իր շուրջ 200 գաղափարակիցների հետ այսօր մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու վաղը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կայանալիք դատական նիստին։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

Մինչև թռիչքը Փերինչեքը հասցրել է Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում հարցազրույց տալ լրագրողներին։ Թուրք գործիչը վստահություն է հայտնել, որ հայրենիք է վերադառնալու լավ լուրերով։

«Գիտեք, որ 2013 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը համարձակ մի որոշում կայացրեց։ Ուստի այժմ սպասվում է, որ գործի քննությունը ստանձնած Մեծ պալատը ևս նման վճիռ կկայացնի։ Դրա համար ենք գնում Ստրասբուրգ։ Սպասելիքները մեծ են, քանի որ արդարությունը մեր կողմն է։

Թե´ պատմական իրողությունը, և թե´ միջազգային իրավունքը մեզ թույլ են տալիս դրական արդյունք ակնկալել։ Բացի այդ, Եվրոպան ազատ խոսքի ջատագով է, Ֆրանսիան ևս խոսքի ազատության կողմնակից է։ Այս ամենը հաշվի առնելով՝ շատ լավ նորություններով ենք վերադառնալու Ստրասբուրգից»,- ասել է Փերինչեքը։

Հիշեցնենք, որ 2005 թվականին Դողու Փերինչեքը Շվեյցարիայում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ է»։ Այս խոսքերի համար շվեյցարական դատարանը նրան դատապարտել էր 90-օրյա ազատազրկման, և որպես այլընտրանք՝ Փերինչեքը պետք է վճարեր ցեղասպանությունները ժխտողների համար օրենքով սահմանված տուգանքը։

Սակայն 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ պատճառաբանելով, թե իբր Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այսինքն՝ խոսքի ազատության իրավունքը:

Այս որոշումից հետո Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ Նախորդ տարվա հունիսին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:

Օրերս Թուրքիայի վճռաբեկ դատարանը ժամանակին «Էրգենեքոնի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, սակայն 2014 թվականին դատարանի որոշմամբ երկիրը չլքելու պայմանով ազատ արձակված Փերինչեքի վրա դրված արգելքը չեղյալ է հայտարարել, որպեսզի վերջինս մասնակցի հունվարի 28-ին կայանալիք դատական նիստին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում