Ֆրանսիական «Քարֆուր» (Carrefour) առևտրի ցանցի բացումը Հայաստանում կրկին հետաձգվում է: Այդ մասին Armtimes.com-ին հայտնել է հայաստանյան գրասենյակի մարկետինգի գծով գլխավոր տնօրեն Լաուրեթ Նազեթը:
Նրանք մենք հարց էինք ուղղել, թե երբ է նախատեսվում «Քարֆուրի» հայաստանյան խանութների բացումը:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալը հայտարարել էր, որ «Քարֆուր»-ի հայաստանյան մասնաճյուղի բացումը նախատեսվում է 2015 թվականի հունվարի վերջին: Արդեն հունվարի վերջն է, իսկ խանութների բացման մասին դեռ ոչ մի նախադրյալ չկա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում