Wednesday, 08 05 2024
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ

Պատրաստ ենք առերեսվել սեփական անցյալի հետ. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Չեխիա կատարած պաշտոնական այցի ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ կրկին ասել է կլիշե դարձած խոսքերը՝ Հայոց ցեղասպանության հարցը կապել «պատմաբանների հանձնաժողովի» հետ։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Մենք պատրաստ ենք առերեսվել մեր սեփական պատմության հետ, սակայն անցյալում տեղի ունեցած իրադարձություններին պետք է գնահատական տան պատմաբանները, ոչ թե երկու կողմերի խորհրդարաններն ու միջազգային դատարանները։ Կրկնում եմ՝ թուրք ժողովուրդը պատրաստ է ընդունել իր երկրի պատմությունը»,- ասել է Չիչեքը։

Նշենք, որ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքական կողմը Ցեղասպանության փաստը ճանաչելուց խուսափելու համար դիմում է ավելի ժամանակակից մեթոդների, ինչպիսին, օրինակ, «ընդհանուր ցավի» թեզն է: Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող այս թեզի դրույթներով՝ թեև թուրքական պաշտոնական շրջանակներն ընդունում են, որ 20-րդ դարասկզբին հայերը զրկանքներ են կրել, սակայն այն չեն կոչում ցեղասպանություն, հայերի կորուստները փորձում են հավասարեցնել թուրքական կորուստներին, իսկ արհավիրքը փորձում են տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում՝ այս ամենը կոչելով «ընդհանուր ցավ» և այդպիսով ժխտելով ցեղասպանության փաստը:

Այս ամենով հանդերձ՝ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները չեն վարանում ամեն հարմար առիթով հայտարարել, որ հայերը ցեղասպանության չեն ենթարկվել, ինչի ապացույցն էլ թուրքական պետության տարբեր քայլերն ու հայտարարություններն են: Թուրքիան գիտական, դիվանագիտական, քարոզչական ուղիներով շարունակում է Ցեղասպանության ժխտումը:

Հիշեցնենք, որ 2005 թվականի ապրիլի սկզբներին Թուրքիայի վարչապետ Ռեփեջ Թայիփ Էրդողանը նամակով դիմել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողով` ուսումնասիրելու «1915 թվականի իրադարձությունները»: Ապրիլի 25-ին Քոչարյանը պատասխանել էր Էրդողանի նամակին, որում, մասնավորապես, ասվում էր. «Կառավարությունների պատասխանատվությունն է՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին։ Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով»։

Հետագայում թուրքական իշխանությունները մշտապես հիշում են «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման առաջարկը: Հետաքրքրական է, որ մինչ Էրդողանի՝ 2005-ի այդ նամակը հասներ Երևան, այն արդեն տարածվել էր ԱՄՆ օրենսդիր մարմիններում և տարբեր լրատվամիջոցներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում