Մեծ տարածում ունեցող որոշ դեղամիջոցների տևական օգտագործումը բարձրացնում է ծերունական տկարամտության զարգացման ռիսկը՝ հաստատում են ամերիկացի հետազոտողները Journal of the American Medical Association-ում հրապարակված հոդվածում։
Գիտնականները 10 տարվա ընթացքում հետևել են 3500 տարեց մարդկանց։
Համաձայն հետազոտության՝ մի շարք դեղամիջոցներ՝ ընդդեմ ընկճախտի, անքնության, անմիզապահության, խթանում են դեմենցիան և Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։
Ինչպես նշում են մասնագետները, այդ խնդրի լուծում կարող է դառնալ առանց դեղատոմսի վաճառվող նույն դեղամիջոցների պակաս ինտենսիվ ընդունումը։