Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ով և ինչու է սկայպով խոսել Վանո Սիրադեղյանի հետ․ «Ֆինանսական բուրգի» գործով նոր «աբսուրդները»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց «ֆինանսական բուրգի» գործով դատական քննությունը:

Դատարան էր ներկայացել տուժող Արտակ Գալստյանը, ում վերաբերյալ մի քանի նիստ շարունակ հակասական տեղեկություններ էին տրվում դատարանին, մասնավորապես՝ տուժողի ներկայացուցիչը հայտնել էր, թե Գալստյանը գտնվում է Եվրոպայում, այնտեղ է տարել կնոջը՝ այս գործով վկա Վեներային՝ բուժման նպատակով:

Դատարանն ի հայտ բերեց, որ Գալստյանները Եվրոպա չեն մեկնել, իսկ Գալստյանի տիկինը ոչ թե Եվրոպայում, այլ… ԼՂՀ-ում է:

Դատարան ներկայացած Արտակ Գալստյանն ասաց, թե պարզապես իրենց ներկայացուցիչն իրեն սխալ է հասկացել ու, փաստորեն, ԼՂՀ-ն… շփոթել է Եվրոպայի հետ:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իր ցուցմունքում հայտնել էր, թե ինքը ոչ թե ամբաստանյալ պիտի լիներ, այլ տուժող, ինքը տուժել է հենց Արտակ Գալստյանին մտերիմ մարդ համարելու, նրա տված փաստաթղթերն առանց ընթերցելու ստորագրելու համար: «Արտակն է իմ գլխին սարքել»,- ասել էր ամբաստանյալն իր ցուցմունքում:

Նա հայտնել էր նաև, թե Արտակ Գալստյանը «Սկայպով» խոսել է Վանո Սիրադեղյանի հետ, կատարել է նրա հանձնարարությունները ու « պտտել է» նրա գումարները:

Դատարան ներկայացած Արտակ Գալստյանն առաջին հերթին ասաց, թե իր ցուցմունքում Արթուր Անդրեասյանը «բացի «Սկայպի» աբսուրդից, ուրիշ նոր բան չի ասել»:

Նախագահողի հարցին Գալստյանը պատասխանեց, որ «Սկայպի» աբսուրդը» ամբաստանյալի այն միտքն է, իբր՝ ինքը «Սկայպով» խոսել է «ինչ-որ մեկի հետ», ինչն իրականությանը չի համապատասխանում:

Ամբաստանյալ Անդրեասյանի և տուժող Գալստյանի միջև «դիսկուսիա» սկիզբ առավ՝ Գալստյանի տված գումարների, Անդրեասյանի վճարած տոկոսների, Գալստյանի կողմից նոտարական կարգով հաստատված առուվաճառքի պայմանագրով Բաղրամյան փողոցում գտնվող տարածքն Անդրեասյանին վաճառելու, ապա հետին ամսաթվով նոր պայմանագիր կնքելու, տարածքի վաճառքը չեղյալ համարելու վերաբերյալ:

Վիճելի տարածքն Անդրեասյանը 100 հազար դոլարով վաճառել է Ռուբեն Բաբակեխյանին, վերջինս էլ այն նվիրել է իր մայրիկին: Բայց այդ տարածքի նկատմամբ իր քաղհայցում պահանջ է ներկայացրել նաև Արտակ Գալստյանը՝ հիմնվելով հետին թվով Արթուր Անդրեասյանի հետ կնքած եռակողմ պայմանագրի վրա:

Անդրեասյանը պատճառաբանում է, թե Գալստյանն իրեն խաբել է, չարաշահել է իր վստահությունը, ինքը պայմանագիրը ստորագրել է առանց ընթերցելու և բովանդակությանը ծանոթանալու:

Ամբաստանյալը տուժողին ներկայացրեց վերջինիս ձեռքով 2012 թվականին գրված հաշվարկների մի թերթիկ, ըստ որի՝ 2012 թվականի հուլիսի դրությամբ Արթուր Անդրեասյանը Արտակ Գալստյանին պարտք է եղել 282 հազար դոլար, 242 հազար եվրո: Այս գումարները Գալստյանը Անդրեասյանի գեղեցիկ աչքերի համար չի տվել, տվել է, որ նա գործի մեջ դնի ու իրեն ամսական 2 տոկոս վճարի:

Գալստյանն ընդունեց, որ Արթուր Անդրեասյանը ամսական իրեն վճարել է 8-12 հազար դոլար՝ նայած տվյալ ամսում ինչ գումարի տոկոս է վճարել: Վերջնականապես, ըստ Արտակ Գալստյանի, Արթուր Անդրեասյանն իրեն 2013 թվականի մարտ ամսվա դրությամբ պարտք է եղել 720 հազար դոլար:

Ըստ Արթուր Անդրեասյանի՝ ինքը Արտակ Գալստյանին վճարել է Բաղրամյան փողոցում գտնվող տարածքի գինը՝ 250 հազար դոլարը՝ առուվաճառքի պայմանագիրը կնքելու ժամանակ:

Անդրեասյանն ընդունեց, որ իր պարտքը Արտակ Գալստյանին կարող է կազմել 680 հազար դոլար, իսկ Գալստյանի կողմից ներկայացվող 720 հազար դոլարի մեջ ներառվել է նաև տուժող Գևորգից վերցված գումարը՝ 40 հազար դոլարը, որի մասով, ըստ Անդրեասյանի՝ ոչ թե ինքն է խաբել տուժողին, այլ Արտակ Գալստյանն է խաբել նրան, տուժող Գևորգը տուժել է Գալստյանին վստահելու, իր գումարը նրան տալու հետևանքով:

Արտակ Գալստյանն ընդունեց, որ 2010 կամ 2011 թվականից է ինքը Արթուր Անդրեասյանին տոկոսով գումարներ տվել, սկզբնական շրջանում Արթուրը բարեխղճորեն վճարել է պայմանավորված տոկոսները: Որպես տոկոսների գումար՝ ընդամենն իրեն վճարել է 170 հազար դոլար:

Գալստյանը հայտնեց, որ, որպես տուժող, քաղհայց է ներկայացրել, որտեղ Անդրեասյանի վճարած տոկոսները համարել է մայր գումարի մարում, և վերջնականապես պահանջել է 40 կամ 50 հազար դոլար՝ որպես մայր գումարի պարտքի մարում, բայց միաժամանակ Անդրեասյանից պահանջել է նաև իր տարածքները, մասնավորապես՝ Բաղրամյան փողոցում գտնվող տարածքը, որի համար, ըստ Գալստյանի, Անդրեասյանն իրեն չի վճարել ու տարածքն ապօրինի կերպով վաճառել է Ռ. Բաբակեխյանին:

Արթուր Անդրեասյանն Արտակ Գալստյանին անվանեց «տուժող կոչեցյալ», Գալստյանը զայրացավ այս դիմելաձևից:

Գալստյանն ասաց, թե ինքը մինչև 2013 թվականի մարտ ամիսը վստահել է Անդրեասյանին, հենց մարտին Անդրեասյանը դիմել է նրան, ասել է, որ Նովրուզի հետ կապված՝ շատ պարսիկներ են ժամանել Երևան, տարադրամի փոխանակման կետում գումարների կարիք ունի, ու գումար է խնդրել Գալստյանից: Վերջինս պնդեց, թե հանել է իր ունեցած «վերջին գումարները» ու տվել է Արթուր Անդրեասյանին, որ նա շրջանառության մեջ դնի: Բայց երկու օր հետո Արթուրը ներկայացել, մեծ պարտքացուցակ է դրել Գալստյանի առաջ ու ասել է, թե չի կարողանում պարտքերը վճարել:

Ըստ Գալստյանի՝ «էն կողմում են Արթուրին ճնշել, լավ խեղդել են, նա էլ գումարն ինձանից վերցրել, նրանց է տվել», այսինքն՝ Բաբակեխյաններն ու Նազարյաններն են ճնշել Անդրեասյանին, բռնությամբ ստացել են իրենց գումարները, և Անդրեասյանը սնանկացել է:

Նախագահողը հարցրեց Արտակ Գալստյանին՝ ամբաստանյալն իր դժբախտության հիմքում ձեզ է տեսնում, ասում է, թե դուք եք նրան առաջարկել ձեր գումարները, որպեսզի նա աշխատի այդ գումարներով ու ձեզ տոկոս վճարի:

Արտակ Գալստյանը պատասխանեց, թե Անդրեասյանը ստում է, Անդրեասյանն է ամենասկզբում դիմել ու աշխատելու համար 50 հազար դոլար խնդրել իրենից՝ տոկոսով: Հետո էլ ավազահանքն է առաջարկել…

Քանի որ տուժողն ընդունում էր, որ ամբաստանյալը սկզբնական շրջանում բարեխղճորեն վճարել է տոկոսները, նրան հարց տրվեց. «Ինչո՞ւմ էր այդ դեպքում Անդրեասյանի խարդախությունը»:

Ըստ տուժողի՝ Անդրեասյանն իրավունք չուներ Բաղրամյանի տարածքը վաճառելու Բաբակեխյաններին:

«Որակավորում տվողը ես չեմ, իրավապահներն էս գործը քննել են, որակավորումն էլ տվել են… Իմ կարծիքով՝ Անդրեասյանի ձեռքից մի օրվա մեջ բոլոր գումարները տարել են, նրան դարձրել են քավության նոխազ… Էս կարուսելի հեղինակը ոչ միայն Արթուր Անդրեասյանն է, կասկած չունեմ, որ իմեննի իմ գումարը տանելու համար են կազմակերպել… Նա պարտատերերի ցուցակ բերեց ինձ ցույց տվեց, որտեղ իմ անունը չկար, բերել էր, որ ասի՝ նայի՝ ինչ բոբո ձաձաների եմ պարտք… Ուրիշի թելադրանքով է նա արել, նրան ասել են՝ գումարները վերցրու, մի օր ստոպ կտանք… Առնվազն Բաղրամյանի տարածքի մասով Անդրեասյանը խարդախություն է կատարել… Ես դեռ ուսումնասիրում եմ քրեական գործը… Եթե իմանայի, որ Արթուրը ծանր վիճակում է, նրան գումար չէի տա… Մի տուժող կար, որից գումարը վերցրել էին, հետո ծեծեցին, գլուխը ջարդեցին, աքսորեցին, նա հիմա Ամերիկայում է՝ էս քրեական գործի քննության ընթացքում եմ իմացել…»,- ասաց Գալստյանը:

Նա պնդեց, որ կինը Ղարաբաղում է, առողջական խնդիրներ ունի, առաջիկա երկու շաբաթը հաստատ Երևան չի գա:

Գալստյանը դատարանի հանձնարարությամբ փորձեց զանգել կնոջը, որ ճշտի Շուշիում նրա գտնվելու հասցեն, սակայն տիկնոջ հեռախոսները… անհասանելի էին:

Նախագահողը հույս հայտնեց, որ Արտակ Գալստյանը առաջիկա օրերին տեղեկություններ կստանա իր տիկնոջ առողջության ու գտնվելու վայրի վերաբերյալ:

Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 17-ը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում:

2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած մտերմության, դրանով պայմանավորված՝ իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի գումարները և ձեռք է բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով կատարված խարդախությունների համար:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իրեն խարդախության համար մեղավոր չի ճանաչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում