Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայկական կողմը պետք է ապավինի սեփական ուժերին․ ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Պարոն Մայիլյան, հայ-ադրբեջանական սահմանին կրկին լարված իրավիճակ է: Ամանորից ի վեր մենք ամեն օր լսում ենք հակառակորդի կազմակերպած նոր դիվերսիաների մասին, հայկական կողմն էլ պարբերաբար զոհեր և վիրավորներ է ունենում: Ինչո՞վ կարող ենք բացատրել հակառակորդի այսօրինակ ագրեսիվ պահվածքը և, ըստ Ձեզ, դիվանագիտական ու մարտավարական ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը:

– Տևական ժամանակ պաշտոնական Բաքուն նախանձելի հետևողականությամբ արհեստականորեն սրում է իրավիճակն առաջնագծում՝ փորձելով հասնել ԼՂՀ-ի և ՀՀ-ի կողմից միակողմանի զիջումների: Ցավոք, Բաքվում դեռ չեն հասկացել, որ ռազմական շանտաժի և ուժային սպառնալիքների լեզուն ընդունելի չէ հայկական կողմերի համար: Ադրբեջանական իշխանությունների այսօրինակ պահվածքն անհեռանկարային է: Արդյունքում այն տասնյակ հայ և ադրբեջանցի երիտասարդ զինծառայողների կյանքեր է խլում ու փակուղի մտցնում բանակցային գործընթացը:

Մի քանի տարի առաջ ադրբեջանական կողմից սկսվել էր, այսպես կոչված, «դիպուկահարների պատերազմ», բայց այն սպասված արդյունք չապահովեց դրա նախաձեռնողների համար:

2014 թվականին դիպուկահարների հետ մեկտեղ ակտիվացան ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբերը: Սակայն ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները համարժեք պատասխան են ստանում ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից, որը տարածաշրջանում զսպող ուժի կարևոր դերակատարություն է ստանձնել, ըստ էության՝ կատարելով միջազգային խաղաղապահ ուժերի գործառույթներ:

Չեմ կարծում, թե ռազմական և դիվանագիտական մարտավարության հարցերը հարկ է հրապարակավ քննարկել: Հայ փորձագետներն ի զորու են զավթիչին սանձելուն միտված օգտակար գաղափարներն ու առաջարկները արտգործնախարարությանն ու պաշտպանության նախարարությանը հասու դարձնելու համապատասխան խողովակներ գտնել:Կարող եմ միայն ասել, որ ձեռնարկված քայլերի արդյունքում Ադրբեջանը պետք է հայտնվի այնպիսի իրավիճակում, երբ նրա կողմից հրադադարի ռեժիմի ամեն մի խախտում շուռ կգա իր իսկ շահերի դեմ։ Ապակառուցողական գործողությունների հետևանքով կրած վնասը պետք է քանիցս մեծ լինի դիվերսիայից ակնկալվող կասկածելի օգուտից։

ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Մինչ այս պահը ՀԱՊԿ-ի կողմից որևէ կերպ չմիջամտելը «բացատրվել է» նրանով, որ այդ կառույցը չունի պարտավորություններ Ղարաբաղի մասով, իսկ հիմա, երբ հայկական գյուղեր են ռմբակոծվում, և խաղաղ բնակիչներ զոհվում, արդյոք չպե՞տք է որևէ միջամտություն ցուցաբերի նաև մեր անվտանգության երաշխավորը:

– Ըստ իս, մենք պետք է ապավինենք սեփական ուժերին, անվտանգության ապահովման մեր հայկական կառույցներին: Դաշնակիցների զորքերն օգնության չհասնելու կամ էլ հապաղելու սովորություն ունեն: Համոզված եմ, որ Հայաստանի զինված ուժերն ունակ են լուծելու ընթացիկ խնդիրները՝ առանց միջազգային կառույցների միջամտության: ՀԱՊԿ-ն պետք է ներգրավվի Հայաստանի արտաքին սահմանների պաշտպանությանը՝ լայնածավալ պատերազմի վերսկսման պարագայում:

Մինսկի խումբը որքանո՞վ է ունակ վերահսկելու իրավիճակը: Հիմա, երբ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կա գնալով ավելի ակնհայտ դարձող խոր անվստահություն, արդյոք Ղարաբաղյան կարգավորման հարցում նրանք կկարողանա՞ն աշխարհագրական մեկ այլ կետի վերաբերյալ տարաձայնությունները մի կողմ դնել և համատեղ որոշումներ կայացնել:

-ԵԱՀԿ Մինսկի խումբն իրավիճակի վերահսկման մանդատ չունի: Այն չունի նաև արբիտրաժային գործառույթ: ԵԱՀԿ Մինսկի խումբը միջնորդական գործառույթներ է իրականացնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Հարկ է նշել, որ ժամանակի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը ձեռք է բերել նաև հավելյալ գործառույթ՝ այն ոչ պաշտոնական հարթակ է դարձել համանախագահող երկրների միջև տարածաշրջանային և այլ խնդիրների քննարկման համար: Քննարկումների սույն խողովակը շատ արդյունավետ է եղել անցյալում, երբ լուրջ բարդություններ էին ծագում ռուս-ամերիկյան հարաբերություններում:

Հիմա էլ, չնայած Ռուսաստանի և Արևմուտքի սուր հակամարտությանը, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի դիվանագետները շարունակում են համագործակցել Մինսկի խմբի շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում