Հարյուրավոր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող տոնավաճառների աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջև: Նրանց պահանջը մեկն է՝ կասեցնել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին օրենքը»:
Ցուցարարները պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբահամյանի հետ: