Սիրիացի ապստամբները զանգվածային հրթիռակոծման են ենթարկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, որի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է յոթ մարդ:
Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնին, «Իսլամի բանակ» խմբավորումը մայրաքաղաքի ուղղությամբ արձակել է 40 հրթիռ:
Ապստամբները հայտարարել են, որ հրթիռակոծումն իրենց վրեժն է կառավարական զորքերի ավիաթռիչքների համար, որի հետևանքով նախորդ շաբաթ զոհվել են տասնյակ մարդիկ: