Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հանձնարարել է իր ղեկավարած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության երիտասարդական թևի ակտիվիստներին՝ գնել ֆրանսիական Charlie Hebdo-ի վերջին համարի տպաքանակն ու բաժանել բնակչությանը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ավելի վաղ իսրայելական Steimazky գրախանութների ցանցը հրաժարվել էր ներկայացնել ու վաճառել արդեն կոլեկցիոն համարվող համարները, որ թողարկվել են Charlie Hebdo-ի խմբագրությունում հունվարի 7-ի ահաբեկչությունից հետո:
Միջոցառումը պետք է տեղի կունենար իսրայելական Steimazky ցանցի մասնաճյուղում՝ Ռամատ-Գան քաղաքում:
Կուսակցության հայտարարության մեջ նշվել է, որ խանութների ցանցը իսլամիստների, մասնավորապես արաբ պատգամավոր Մասուդ Գանաիմի կողմից ճնշման ներքո չեղյալ է հայտարարել միջոցառումը: