Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Հեյդար Ալիևի ժամանակաշրջանն Ադրբեջանում ավարտվում է ոչ թե աղմուկով, այլ շշուկով. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան

Ամերիկյան Brookings հետազոտական ինստիտուտի կայքում հրապարակվել է ամերիկացի դիվանագետ, վերլուծաբան, Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան (1994-97թթ) Ռիչարդ Կոզլարիչի «Հեյդար Ալիևի ժամանակաշրջանն Ադրբեջանում ավարտվում է ոչ թե աղմուկով, այլ շշուկով» վերտառությամբ հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

2014թ. դեկտեմբերի 3-ին Հեյդար Ալիևի ժամանակաշրջանն Ադրբեջանում ավարտվեց: Դրանով վերջ տրվեց նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երբեմնի սերտ քաղաքական հարաբերություններին: Հեյդար Ալիևը, ով Ադրբեջանի նախագահն է եղել 1993թ.-ից մինչև մահ՝ 2003թ.-ը, վարում էր այնպիսի քաղաքականություն, որը ամրապնդեց էներգետիկ հարաբերություններն Արևմուտքի հետ, քաղաքական և անվտանգության հարցերով պայմանավորվածությունները ԱՄՆ-ի և մի շարք տրանսատլանտյան ինստիտուտների հետ, ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն: Այս քաղաքականության արդյունքում,ի վերջո, Ադրբեջանը ռազմական աջակցություն ցուցաբերեց Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողություններին: Նրա որդին և հետնորդը՝ Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիևը, զգալիորեն հեռացել է իր հոր ուղուց և այժմ կարծես թե վերջնականապես խզել է կապը անցյալի հետ:
Վերջը սկսվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երկար տարիների ղեկավար Ռամիզ Մեհդիևի գրեթե աննկատ մնացած ռուսալեզու բանավեճից: Իլհամ Ալիևի լռությունը մի բանի նկատմամբ, որը խոշոր փոփոխություն է Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ, նկատելի է, ինչպես որ նկատելի է Վաշինգտոնի կողմից պաշտոնական արձագանքի բացակայությունը: ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններն այժմ հստակորեն լուրջ ճգնաժամի մեջ են, և այդ վիճակում են արդեն որոշակի ժամանակ:

Իր հոդվածում Մեհդիևը պնդում է, որ Հեյդար Ալիևի նախագահության սկզբից ԱՄՆ-ը, մի կողմից տեղական ընդդիմություն ձևավորելու սերմեր էր ցանում՝ ստեղծելու համար «5-րդ շարասյուն», որը կնպաստեր «գունավոր հեղափոխությանը», մյուս կողմից վարում էր «երկակի ստանդարտների» քաղաքականություն՝ միջամտելու ամբողջ աշխարհում տարբեր երկրների, և մասնավորապես Ադրբեջանի ներքին գործերին: Օգտագործելով հասարակական կազմակերպությունները՝ ԱՄՆ-ը փորձում էր ստեղծել «ակտիվ գործակալների» միջազգային շրջանակ՝ «ամերիկյան ժողովրդավարությունն» առաջ տանելու համար: Մեհդիևը, որպես իր ասածի վկայություն, մատնանշում է նախկին Հարավսլավիայի և Արաբական գարնան իրադարձությունները, իսկ հետո ԱՄՆ-ի պատասխանատվության տակ է դնում նաև «միջազգային հարաբերություններում առկա ներկա ճգնաժամը»: Այժմ, Մեհդիևը հայտարարում է, Ադրբեջանը պետք է հեռանա աշխարհի դոմինանտ ուժից և ընտրի ազգային համախմբան նոր ուղի՝ կառուցված «ամուր նախագահական ուժի և կայուն հասարակության» վրա: Ադրբեջանը պետք է ունենա «հավասարակշռված» և «անկախ» արտաքին քաղաքականություն, որը առաջնահերթությունը կտա Ադրբեջանի աճող «հեղինակությանը»:

Մեհդիևի հոդվածն ուղեկցվեց ադրբեջանական հիմնական ԶԼՄ-ներում ԱՄՆ-ի վրա շարունակվող հարձակումներով, ամերիկյան «Ազատություն ռադիոկայանի» Բաքվի գրասենյակում ստուգումներով, ինչպես նաև կազմակերպության հետ կապ ունեցող առաջատար լրագրողների ձերբակալություններով: Թիրախի տակ հայտնվեցին նաև ադրբեջանցի անկախ վերլուծաբանները, ներքին ընդդիմության ներկայացուցիչները և խմբերը, որոնք հովանավորվում են միջազգային, հատկապես ամերիկյան հիմնադրամներից: 2014թ. ընթացքում ձերբակալվեց այդ կատեգորիայի տակ հայտնված շուրջ 90 ադրբեջանցի, այդ թվում կանայք և երիտասարդներ: Նրանցից ոմանց ենթադրյալ հանցագործությունն այն էր, որ հարցականի տակ էին դրել Իլհամ Ալիևի հաղթանակը ընտրություններում, մյուսների դեպքում՝ վարչակարգի նկատմամբ քննդատական կարծիքները: Մեծ թվով վերլուծաբաններ և ընդդիմադիր ակտիվիստներ էլ ձերբակալվեցին՝ որպես Հայաստանին աջակցող «դավաճաններ» (Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ ունեցած երկարատև հակամարտության հարցում) կամ «արտասահմանյան» (կարդացե՛ք ամերիկյան) լրտեսներ: Սառեցվեցին Ադրբեջանի ակտիվիստներին հովանավորող արտասահմանյան հասարակական կազմակերպությունների հաշիվները, ինչը ստիպեց նրանց կրճատել, իսկ հետո փակել իրենց ծրագրերն Ադրբեջանում: Թիրախի տակ հայտնվեցին նաև ԱՄՆ պաշտոնյաները, այդ թվում կոնգրեսականները, ամերիկյան դեսպանները (երկու կողմերից, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահը) և անգամ ԱՄՆ նախագահը:

Ինչու՞ տապալվեցին Ադրբեջան- ԱՄՆ հարաբերությունները

Ինչու՞ նման բան տեղի ունեցավ՝ հաշվի առնելով նախորդ երկու տասնամյակներում Ադբրեջանի և ԱՄՆ-ի միջև սերտ հարաբերությունները և համագործակցությունը: Այստեղ, ըստ երևույթին, կան մի քանի, կումուլյատիվ խթաններ, որոնք հիմնված են հասարակության ընդվզումների կամ «գունավոր հեղափոխությունների» (ինչպես 2000-ականներին տեղի ունեցավ Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում) նկատմամբ վարչակարգի տագնապների, մի շարք տարածաշրջանային զարգացումների նկատմամբ վարչակարգի արձագանքի և դրանց (սխալ) մեկնաբանության, և, ամենակարևորը, ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ Բաքվի խոր հիասթափության վրա: Ալիևի վարչակարգին մշտապես հիասթափեցնում է ԱՄՆ-ի համառ ճնշումներն Ադրբեջանի վրա՝ կապված ներքին զարգացումների և մարդու իրավունքների խախտումների հետ: Ադրբեջանը երկար ժամանակ պահանջում էր, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի իրեն որպես ռազմավարական գործընկեր, ընդունի իր կարևորությունը որպես հիմնական էներգետիկ գործընկեր և իր դերը՝ որպես Ռուսաստանի և Իրանի միջև գտնվող երկիր: Հենց այդ պատճառով Բաքուն իրեն իրավունք էր վերապահում որոշակի ազատություն դրսևորել իր ներքին գործերը վարելու հարցում և համոզելու Վաշինգտոնին՝ դադարեցնել քննադատությունը վարչակարգի ներքին քաղաքականության նկատմամբ:

Ադրբեջանի կարծիքով՝ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ճանապարհով աշխատելու իր բոլոր ջանքերը քիչ պտուղ են տվել: Ադրբեջանը որևէ կերպ մոտ չէ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների նկատմամբ հսկողության վերահաստատմանը: Նախագահների միջև ոչ մի երկկողմ հանդիպում՝ Ադրբեջանի միջազգային դիրքը և «հեղինակությունն» առաջ տանելու համար տեղի չի ունեցել, Օվալաձև գրասենյակում էլ որևէ նկար չի արվել, որտեղ Իլհամ Ալիևը սեղմում է ԱՄՆ նախագահի ձեռքը: Փոխարենը, Ադրբեջանում ամերիկյան ՀԿ-ների և Խաղաղության կորպուսների ուղղակի ներգրավվածությունը, ինչպես նաև ադրբեջանցիներին և հայերին հաշտեցնելու ԱՄՆ-ի հետ կապված Track II-ի ջանքերը կարծես թե ավելի ուժեղացրին ԱՄՆ-ի քննադատությունները և ճնշումները Բաքվի վրա՝ ներքին փոփոխությունների պահանջով: «Ազատություն ռադիոկայանի» ռեպորտաժը կոռուպիցայի մասին ավելացրեց այդ հիասթափությունը:

Ադրբեջանի պաշտոնական ընկալմամբ, սա իր մեջ ամփոփում է այն, ինչ Բաքուն համարում է Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերություններում անարդարությունների շարք, որի սկիզբը դրվեց 1992թ. Ազատության աջակցության արձանագրության 907-րդ մասով: Այս դրույթը, ի պատասխան Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողության, ամերիկահայ համայնքի ճնշման տակ կցվել էր Խորհրդային միության նորանկախ պետություններին առաջին աջակցության ցուցաբերման օրինագծին: 907-րդ մասով ԱՄՆ-ին արգելվում էր օգնել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ վեճը ավարտին չի հասել, և քանի դեռ Ադրբեջանը չի հանել 1990-ականներին սկսած տնտեսական շրջափակումը: ԱՄՆ կառավարությունը հետագայում հետաձգեց է այդ դրույթի կատարումը, բայց չհրաժարվեց դրանից, և այդ դրվագը շարունակում է թունավորել ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցություն կառուցելու Ադրբեջանի փորձերը՝ չնայած Վաշինգտոնում ուժգնացող լոբիստական ջանքերի: Ադրբեջանը հավատում է, որ ԱՄՆ-ը երբեք ադեկվատ չի գնահատել իրեն և չի հարգել իր այդ բոլոր ջանքերի համար:

Վերջին տարում Ուկրաինայի զարգացումներում Բաքվի դիրքորոշումը ԱՄՆ-ի դերակատարության նկատմամբ արագացրեց ավանդական արտաքին քաղաքականությունից հեռանալու քայլերը: Վարչակարգի կարծիքով՝ Վաշինգտոնի աջակցությունը Կիևի իշխանափոխությանը ապացույց է այն բանի, որ ԱՄՆ-ը «երկակի ստանդարտներ» է կիրառում Ադրբեջանի և տարածաշրջանային զարգացումների հարցում: Ըստ Բաքվի՝ Ուկրաինայի նախագահի տապալման ետևում կանգնած է Վաշինգտոնը, և քանի որ խոչընդոտներ չունեն, ԱՄՆ-ը և Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատներն ու ՀԿ-ները կփորձեն նույն բանը կրկնել: Նվազագույնը, որ նրանց ակտիվիստները կարող են անել, կենտրոնանալով Ադրբեջանում քաղաքական և մարդու իրավունքների ոլորտում թերությունների վրա, կփլուզեն երկրի հեղինակությունը 2015թ. Եվրոպական խաղերի նախաշեմին, որոնք անցկացվելու են Ադրբեջանում: Մեհդիևի և նախագահի աշխատակազմում շատերի կարծիքով՝ որևէ հստակ բան պետք է արվի: Մասնակիորեն, հենց սրանով է բացատրվում 2014թ. սուրբծննդյան ստուգայցը, ինչի հետևանքով փակվեց «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը:

Մինչ «Ազատություն» ռադիոկայանի դեմ ստուգումները Բաքվում ներկայացվում է որպես պատասխան «ԱՄՆ սպառնալիքին», Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներն իրենց հերթին արտացոլում են վարչակարգի վախերը սեփական ժողովրդից: Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայի ներքին քաղաքական զարգացումները սասանել են Ադրբեջանի քաղաքական ղեկավարության դիրքերը: Նրա համար Ուկրաինան անկարգությունների մի մոդել է, որին կարող է դեմ առնել նաև Ադրբեջանը: Նա կարիք ունի ԱՄՆ-ի կողմից «արտաքին վտանգի»՝ ամրապնդելու իր նարատիվները «ներքին վտանգի» մասին, որը գալիս է երիտասարդ բնակչության կողմից, ով պահանջում է ավելի շատ խոսք ունենալ Ադրբեջանի քաղաքական ճակատագրի հարցում, ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդու հիմնարար իրավունքներին և սեփական կարծիքի արտահայտման ավելի լայն հնարավորություններ ստանալ: Հաշվի առնելով վերջին շրջանում համաշխարհային էներգետիկ պաշարների գների ազատ անկումը՝ վարչակարգը նաև մտահոգված է, որ գրեթե ամբողջությամբ էներգետիկ սեկտորից կախված պետական եկամուտների նվազումը առաջ կբերի լրացուցիչ տնտեսական սթրես: Այս ամենը ավելացրել է վարչակարգի պարանոյան դրսի (և ոչ միայն ԱՄՆ-ի կողմից) «միջամտության» նկատմամբ:

Իսկապես, Մեհդիևի հոդվածը և ներքին ճնշումները համընկան 1994թ. Լեռնային Ղարաբաղի հրադադարից հետո սկսված ամենալուրջ ռազմական բախումների հետ: Սա հանգեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և ԱՄՆ-ի վրա մի շարք հռետորական հարձակումների, որոնք մեղադրվում էին ԼՂ հարցում Ադրբեջանի համար նպաստավոր կարգավորումը ձախողելու մեջ: Ընդ որում, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, մասնակից են անցյալ տարվա ընթացքում հրադադարի խախտման հաճախացումներին:

ԱՄՆ-ի հետևությունները Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում

Որոնք են հետևությունները, և ինչ կարող է կամ պետք է անի ԱՄՆ-ը այդ հարցով: Միացյալ նահանգները կարող են հպարտանալ, թե ինչ են արել Ադրբեջանի անկախությունը պաշտպանելու և նրա տնտեսական զարգացումն ապահովելու համար: Սակայն ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններն այժմ պետք է հիմնվեն այն նոր իրականության վրա, որ թելադրել է Ռամիզ Մեհդիևը 2014թ դեկտեմբերի 3-ին։ Եկել է նոր սկզբի ժամանակը։ Մեհդիևի անկեղծությունը Ադրբեջանի ապագա ուղղության վերաբերյալ կարող է հանգեցնել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև առավել սովորական և գործնական երկկողմ հարաբերությունների՝ զուրկ «ռազմավարական» հարաբերությունների հնարավոր որոնումների պարտականությունից, հարաբերությունների, որոնք հիմնված կլինեն «ընդհանուր արժեքների» վրա։

Հաշվի առնելով համաշխարհային էներգետիկ շուկայում զարգացումները՝ Ադրբեջանի էներգետիկ պաշարներն արդեն այնպիսի առանցքային քաղաքական քարշակ չեն, ինչպես որ 20 տարի առաջ։ Ինչպես ենթադրվում էր, էներգիան այսօր առևտրական հարց է, և ոչ թե քաղաքական։ Իրանի հետ միջուկային հարցում բարենպաստ հեռանկարը և Իրանի կողմից արված քայլը՝ համաշխարհային հանրության հետ ավելի դրական համագործակցությանն ընդառաջ, կարող է նաև ազդարարել Իրան-ԱՄՆ դիմակայության ավարտը։ Դրան դեռ շատ ժամանակ կա, բայց եթե դա տեղի ունենա, Ադրբեջանի արժեքը՝ որպես գործընկեր, ԱՄՆ տարածաշրջանային դիմակայության մեշ կնվազի։ Նույն կերպ, քանի որ Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առաքելության ռազմական փուլն ավարտվում է, նվազում է նաև Ադրբեջանի հետ առավել ամուր անվտանգության համագործակցություն ունենալու անհրաժեշտությունը։ Նախ և առաջ, մենք պետք է խուսափենք այն խաբուսիկ մտածելակերպից, որ Ադրբեջանը որևէ կերպ որոշիչ գործոն է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ներկա հակամարտության մեջ։ Անգամ Մեհդիևի բանավեճի բացակայության պայմաններում սխալ կլինի Ադրբեջանը դնել մի դիրքում, որտեղ (այդ հակամարտության մեջ) նա ավելի շուտ բեռ կլինի, քան արժեքավոր ռեսուրս՝ հաշվի առնելով Բաքվի խոցելիությունը Մոսկվայի ճնշման նկատմամբ։

Մեհդիևի հարձակումը ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի հետ համագործակցելու մեխանիզմների վրա նշանակում է, որ մենք պետք է ամբողջությամբ ուսումնասիրենք (և ոչ միայն Ադրբեջանում իրականացվող նախագծերի վերաբերյալ), թե ինչպես է ԱՄՆ կառավարությունն աջակցում և առաջ տանում ժողովրդավարության սկզբունքը, մարդու իրավունքները և խոսքի ազատությունը։ Երկու տասնամյակի փորձն ապացուցել է, որ քանի դեռ այս իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես սպառնալիք խոր արմատներ գցած վարչակարգի համար, ամերիկյան ՀԿ-ները, համագործակցելով տեղի անհատների և կազմակերպությունների հետ, չեն կարող հաջողության հասնել ազատ և արդար ընտրությունները և մարդու իրավունքներն առաջ տանելու հարցում։ Ադրբեջանի նման ոչ լիբերալ ժողովրդավարության պայմաններում կառավարությունները կփակեն արտասահմանյան կազմակերպությունները և կհետապնդեն տեղի գործընկերներին։ Անհրաժեշտ է գործի դնել նոր մոտեցումներ, այդ թվում սոցիալական մեդիայի կրեատիվ կիրառում՝ նվազեցնելու ռիսկերը տեղի գործընկերների, այն անհատների և կազմակերպությունների համար, որոնք հայտնվել են վարչակարգի թիրախում։ Երկրորդը և ամենակարևորը, վերջին շաբաթներին Ադրբեջանում բուռն հակաամերիկյան տրամադրությունները և քաղբանտարկյալների շարունակվող ձերբակալությունները ավելին է պահանջում, քան ԱՄՆ մտահոգությունն է։ ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Դևիդ Քրամերը և ես անցյալ տարի առաջարկել ենք, որ պետք է թիրախավորված կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:

Դեկտեմբերի 3-ից հետո՝ միայն մեկ բան

Մեհդիևը ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները հանգեցրել է դրանց ամենահիմնական հարցին՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ունեցած հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ոչինչ այլևս այդքան կարևոր չէ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում: Ժամանակն է հստակ ժամկետներ սահմանել երկու կողմերի համար՝ օգուտ քաղել Մինսկի խմբի միջնորդական ջանքերից և լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Դա անելու համար մենք պետք է.

1. Պնդենք, որ երկու կողմերն էլ նշանակեն լիարժեք կերպով լիազորված բանակցություններ (ինչպես որ կար Հեյդար Ալիևի ժամանակ), որպեսզի իրականացնեն դեմ առ դեմ բանակցություններ՝ հիմնված Մինսկի խմբի սկզբունքների վրա, բայց առանց Մինսկի խմբի ուղղակի միջնորդության:

2. Վերաբացենք քաղաքական տարածքը Հայաստանի և Ադրբեջանի Track II-ի միջև կապերի համար: Դրա համար կարևոր է ապահովել ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատ արձակումը, որոնք մեղադրվում են Հայաստանի հետ դավաճանական կապերի մեջ:

3. Պնդենք, որպեսզի հիմնական բանակցություններն ավարտվեն մինչև 2015թ. աշուն: Մենք անցել ենք այն ժամանակը, երբ երկու կողմերը կարող են Մինսկի խմբին մեղադրել բանակցային գործընթացը տապալելու մեջ այն դեպքում, երբ իրենք հրաժարվում են լուրջ դիվանագիտությամբ զբաղվել: 2014թ. պատերազմի վտանգը մեծացել էր: 2015թ. մենք ժամանակ չունենք սովորականի պես շարունակելու համար:

Անհնա՞ր է: Ո՛չ, եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է ձեռք բերել աշխարհի և ԱՄՆ-ի հարգանքը, որ փնտրում է: Հարգանքը գալիս է գործողությունների արդյունքում: Ազատ արձակել քաղբանտարկյալներին և լրջորեն բանակցել Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու նպատակով. սա է միակ ճանապարհը այդ հարգանքը վաստակելու համար:

 

Թարգմանությունը՝ Վիկտորյա Անդրեասյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում