Ճապոնացի սեյսմոլոգները հայտարարել են, որ երկրում շարունակում է աճել հզոր երկրաշարժի հավանականությունը, որը կարող է ցնցել է երկրի ամենախիտ բնակեցված Կանտո կենտրոնական շրջանը: Երկրաշարժի հավանականությունը այս պահին 78% է կազմում, գրում է TASS-ը:
Առաջիկա 30 տարիներին արհավիրքի ամենամեծ հավանականությունը երկրի ամենամեծ նավահանգիստին՝ Իոկոգամային է սպառնում: Իսկ 73% տոկոս հավանականությամբ՝ երկրաշարժ տեղի կունենա Տոկիոյին հարակից Տիբա նահանգում: Հզոր տատանումների հավանականությունը ճապոնական մայրաքաղաքում 46% է գնահատվում: Նույնիսկ հյուսիսային Հոկայդո կղզում մոտակա 30 տարիներին երկրաշարժի հավանականությունը 68 տոկոս է կազմում:
Փորձագետների կարծիքով՝ հավանական երկրաշարժը երկրին կարող է 1.8 տրիլիոն դոլարի վնաս հասցնել: Մասնագետների տվյալներով՝ հզոր երկրաշարժի հետևանքով օվկիանոսում կարող է 20 մետր բարձրությամբ ցունամի առաջանալ:
Նշվում է, որ հզոր երկրաշարժի դեպքում կարող է տուժել նաև Իոկոգամի մոտ գտնվող Նարիտի միջազգային օդանավակայանը: Այդ պատճառով էլ տեղի իշխանությունները ծրագրեր են մշակում տեղի բնակչությանը արագ և անվտանգ տարհանելու ուղղությամբ: