Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայաստանի վնասների պատասխանատուն Ռուսաստանն է, վճարողը՝ ԵՏՄ-ն․ եվրոպացի փորձագետներ

Հայաստանում և Ռուսաստանի հարևան երկրներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները՝ ազգային արժույթների թերարժևորումը, տրանսֆերտների նվազումները, տնտեսական աշխուժության դանդաղումը, պայմանավորված են նաև ՌԴ-ի դեմ Արևմուտքի կիրառած տնտեսական պատժամիջոցներով:

Հայաստանը, որը ԵՏՄ լիիրավ անդամ դառնալու ճանապարհին է, Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկիր է, և տնտեսական անկայունությունը Հայաստանում ապակայունացնում է իրավիճակը Եվրոպայի հարևանությամբ տարածաշրջանում: Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն ունի՞ հատուկ մշակված ծրագիր կամ մոտեցում, որը կօգներ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից տառապող երկրներին, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին պատասխանել էր՝ ասելով, թե հարկավոր է դիտարկել Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանում տնտեսական ներկա իրադրությունը, որն ազդում է նաև հարևան երկրների վրա, բացառապես միայն պատժամիջոցների հետ չէ, որ առնչվում է: «Իրավիճակը շատ ավելի բարդ է, ինչի պատճառն են, օրինակ, նավթի գների անկումը, Ռուսաստանում տնտեսության ոչ ճիշտ կառավարումը, տնտեսության դիվեսիֆիկացիայի, բիզնեսի զարգացման և նորարարությունների պակասը»,- ասել է Պսակին: Նրա համոզմամբ՝ սրանք գործոններ են, որոնք խաղում են իրենց դերը Ռուսաստանի առջև այժմ ծառացած խնդիրներում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը պարզաբանեց՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը ակնկալել որոշակի աջակցություն, փոխհատուցում ԵՄ-ից՝ հանդիսանալով ԱլԳ երկիր և գտնվելով Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ազդեցության տակ, մի ճգնաժամ, որը ձևավորվել է նաև Արևմուտքի գործադրած ջանքերի, մասնավորապես պատժամիջոցների հետևանքով: Նա ասաց, որ շատ բարդ է այսօր այդ մասին խոսելը, քանի որ իսկապես կա նման անհրաժեշտություն, բայց այդ հարցը Եվրոպական միությունում դեռ ոչ ոք չի դիտարկում և քննարկում: Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, թե որ երկիրն է կրում աշխարհաքաղաքական այս գործընթացների պատասխանատվությունը, քանի որ տնտեսական ճգնաժամը ուղիղ կապ ունի այս տարվա քաղաքական ճգնաժամի հետ:

«Այսինքն՝ եթե մենք ականատեսը չլինեինք Ղրիմի բռնակցմանը, այդ իրադարձությունները չէին լինի, տնտեսական խնդիրներ չէին լինի: Արևելյան գործընկերության երկրներին, բնականաբար, Արևմուտքը պետք է աջակցի, բայց իրավիճակը յուրաքանչյուր երկրում առանձնահատուկ է, տարբեր. Հայաստանի դեպքում մենք գիտենք, որ չկա Ասոցացման համաձայնագիր՝ ինչպես մյուս երեք երկրների պարագայում, և ԵՄ-ՀՀ հարաբերություններն այնքան սերտ չեն, որքան այն մյուս երկրների պարագայում։ Ուստի սպասել, թե մեծ աջակցություն կլինի, պետք չէ:

ԵՄ-ն ավելի հետևողական կլինի, իմ համոզմամբ, այն երկրների հանդեպ, որոնք վավերացնում են Ասոցացման համաձայնագիրը: Հայաստանի պարագայում պետք է լինի այլ ձևաչափ: Եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ երկրները, որոնք մտնում են մեկ միասնական տնտեսական միություն, պետք է օգնեն միմյանց, և դա լիովին հասկանալի է ու բնական, Հայաստանը պետք է օգնություն ակնկալի Ռուսաստանից: Մյուս կողմից, իմանալով Ռուսաստանի տնտեսական իրավիճակը, դժվար է ակնկալել օգնություն ՌԴ-ից»,- ասաց Զաշտովտը:

Նա նաև նշեց, որ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, մասնավորապես Վրաստանում և ԼՂ հակամարտության գոտում, անհանգստացնում է ԵՄ-ին, սակայն այսօր դժվար է պատկերացնել, որ ԵՄ-ն ի վիճակի է ազդել այդ հակամարտությունների վրա:

Վարշավայի «Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի» Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի բաժնի ավագ վերլուծաբան, քաղաքագետ Արկադյուշ Սառնան, իր հերթին անդրադառնալով Արևելյան գործընկերության տարածաշրջանում առաջացած անկայունությանը, ասաց, որ Եվրոպական միությունն իր ԱլԳ քաղաքականության վերանայման փուլում է գտնվում, որը պետք է ենթադրի իրողությունների հետ հաշվի նստելու քաղաքականություն և դրանից ելնելով աջակցության տրամադրում: Նրա խոսքերով՝ ԵՄ-ն հասկացել է, որ այստեղ իրական քաղաքականություն է անհրաժեշտ իրականացնել, որն իսկապես ԱլԳ տարածաշրջանը կկայունացնի:

Սառնան ասաց, որ եվրոպական արտաքին աջակցություններ ակնկալելու ձգտումներ ունեցող երկրները՝ ԱլԳ երկրները, պետք է հասկանան, որ առաջին հերթին պետք է ներքին բարեփոխումներ իրականցնեն, քանի որ դրանց այլընտրանք չկա: Ավելին, նրա համոզմամբ, առանց այդ բարեփոխումների, երկրները չեն կարող իրենք իրենց ուժերով դուրս գալ, հաղթահարել ճգնաժամային իրավիճակները՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական:

Լեհ փորձագետն ասաց, որ ԵՄ-ն արդեն պատրաստակամ է այդ հարցում աջակցություն ցուցաբերելու ԱլԳ բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, ինչն էլ անում է: Սակայն, նրա խոսքերով, ավելի մեծ աջակցություն ակնկալելու համար այդ երկրները պետք է իրենք որոշեն և ստանձնեն հանձնառություն՝ շարժվել դեպի Եվրոպա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում