Ցանցահենը, որը հաղորդել էր հարավկորեական միջուկային ռեակտորների համակարգի խափանման մասին, սպառնացել է, որ կբացահայտի ներքին օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը այն դեպքում, եթե Հարավային Կորեան չփակի ռեակտորները: Այս մասին հաղորդում է gazeta.ru՝ վկայակոչելով yonhapnews գործակալությանը:
Ցանցահենը Twitter-ի իր էջում հրապարակել է երկու հարավկորեական միջուկային ռեակտորների նախագծերի մասին տեղեկատվությունը և հայտարարել է, որ իր մոտ են գտնվում նաև օդի վիճակի և օբյեկտների սառեցման տեխնոլոգիայի մասին տեղեկությունները:
Բացի այդ, ցանցահենը պահանջել է, որ Հարավայի Կորեայի իշխանություններն անջատեն ռեակտորները մինչև Սուրբ ծնունդ, և զգուշացրել է, որ մոտակայքում ապրողներն ավելի լավ է խուսափեն ռեակտորներին մոտենալ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: