Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն այսօր կամուսնանա իր զուգընկեր Դևիդ Ֆերնիշի հետ: Այս մասին գրում է BBC-ն:
Հարսանիքը տեղի կունենա աստղի տանը՝ Վինձորում, Էլթոն Ջոնի և Դևիդ Ֆիշի քաղաքացիական ամուսնությունից ուղիղ 9 տարի անց:
Հարսանիքին հրավիրված են նորապասակների 50 ամենամտերիմ մարդիկ:
Այնուամենայնիվ, երգիչը նաև հրավիրել է բոլոր նրանց, ովքեր կցանկանան վիրտուալ կերպով ներկա լինել պսակադրության արարողությանը: