Նոր Զելանդիայում գտնվող Դանիդին քաղաքի Bal¬dwin Stre¬et կոչվող փողոցը աշխարհի ամենաուղղահայաց փողոցն է համարվում և ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Դրա անկյան թեքությունը հասնում է 19 աստիճանի: Այսինքն` յուրաքանաչյուր 2.86 մետրում այն բարձրանում է ևս մեկ մետրով:
Փողոցը պատված է ոչ թե ասֆալտով, այլ բետոնով: Աշխարհի ամենաուղղահայաց փողոցն իր գոյության համար պարտական է սխալ ծրագրմանը: Փողոցը նախագծվել է XIX դարի վերջին` անվանվելով Օտահո գավառի խորհրդական և տեղի թերթի հիմնադիր Ուիլյամ Բոլդոուինի պատվին: