Մոտակա ամիսներին եվրոգոտուն սպասվում է բացասական ինֆլյացիա: Այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահ Վիտոր Կոնստանցիոն:
Նավթի գնանկումը կարճաժամկետ հեռանկարում եվրոպական տնտեսության համար կստեղծի ոչ հասարակ իրավիճակ՝ Wirtschaftswoche պարբերականին տված հարցազրույցում ասել է Կոնստանցիոն:
Ավելի վաղ ԵԿԲ-ն 2015թ.-ի համար կանխատեսել էր 0.7% մակարդակով ինֆլյացիա, սակայն կանխատեսումը կազմելու պահից նավթի գինը ընկել է 15%-ով՝ նշել է փոխնախագահը:
Ներկայում կարգավորողը սպասում է գնաճի բացասական ցուցանիշի՝ ենթադրելով, սակայն, որ դա կկրի կարճաժամկետ բնույթ, և եվրոգոտին չի հայտնվի ամբողջական դեֆլյացիայի մեջ: