«Գոյություն ունի տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով, որը պարտավոր է վերահսկել շուկան, իսկ կառավարությունը կարող է հանձնարարականներ տալ»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝անդրադառնալով վերջին շրջանի թանկացումներին:
«Ես կարծում եմ` այդ պահին պետք չէր ձու գնել ուղղակի: Կարո՞ղ են լինել չարաշահումներ: Իհարկե, բայց դա չի նշանակում, որ պետությունը ի վիճակի է կամ կարող է փոխհատուցել վնասները: Պետությունն ունի իր գործիքակազմը և պետք է կյանքի կոչի դրանք»,-նշեց Դ. Հարությունյանը: