ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ սիրում է Բուշերի ընտանիքը, սակայն կարծում է, որ Հիլարի Քլինթոնը կդառնա «հիանալի նախագահ»: Այս մասին Օբաման ասել է ABC News-ին տված հարցազրույցում:
«Ես սիրում եմ Բուշերի ընտանիքը: Նրանք լավ մարդիկ են և հիանալի ընտանիք: Անկասկած, մենք տարաձայնություններ ունենք Ջեբի և նրա եղբոր (Ջորջ Բուշ) հետ: Սակայն նրանք լիարժեք իրավունք ունեն անել այն, ինչ իրենք են ճիշտ համարում»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահը պատմել է նաև իր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին, որը նույնպես կմասնակցի հաջորդ նախագահական ընտրություններին:
«Ես նախկինում էլ եմ ասել և մինչ այժմ էլ կարծում եմ, որ նա հիանալի նախագահ կդառնա»,- ասել է Օբաման:
Ջեբ Բուշի թեկնածության վերաբերյալ Օբաման նշել է, որ «ցանկացած մարդ կարող է կառավարել, առավել ևս նախկին նախագահը որդին կամ եղբայրը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջեբ Բուշը՝ Բուշերի ընտանիքի երրորդ անդամը, կառաջադրվի նախագահական ընտրություններին: