Ընկճախտից խուսափելու համար բավական է օրական առնվազն մեկ միրգ ուտել: Դա պարզել են Քվինսլենդի համալսարանի գիտնականները: Ուսումնասիրությանը Ավստրալիայից 6 հազար կին է մասնակցել, գրում է Meddaily-ն:
Կանայք, ովքեր օրական նվազագույնը երկու չափաբաժին միրգ են ուտում, ավելի քիչ են տառապում ընկճախտից, քան նրանք, ովքեր ավելի քիչ են միրգ օգտագործում:
Ուսումնասիրողները բանջարեղենի և ընկճախտի միջև կապ չեն հայտնաբերել: Նրանք նշում են, որ հարկավոր է մրգերի և բանջարեղենների վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնել: Գիտնականների կարծիքով՝ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ մրգերում, ի տարբերություն բանջարեղենի, շատ հակաբորբոքային միացություններ և հակաօքսիդանտներ կան, ինչպիսին է, օրինակ, ռեսվերատրոլը: