Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չգիտի սեփական աշխատավարձի չափը: Այս մասին նա ասել է ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե որքան է կազմում «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի աշխատավարձը:
«Ես չգիտեմ՝ որքան է Սեչինի աշխատավարձը: Ես անգամ իմ աշխատավարձի չափը չգիտեմ: Այն ինձ բերում են, ես ծալում և ուղարկում եմ հաշվեհամարիս՝ անգամ չհաշվելով»,- ասել է նա: