Facebook սոցցանցի ղեկավարների հայտարարությունները գաղտնիության քաղաքականության փոփոխության մասին, ինչին բոլոր օգտատերերին տեղեկացրել են դեռ նոյեմբերին, ենթադրում է ոչ միայն ընդհանուր կանոնների պարզեցում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Նոր կանոններում նշվում է, որ Facebook-ն իրավունք է ստանում 1,3 մլրդ օգտատերերից յուրաքանչյուրի տեղեկությունն օգտագործել իր կոմերցիոն նպատակներով, գովազդային հարթակների վաճառքի համար:
Հենց այդ կետն է գրավել Հոլանդիայի ցանցային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովի ուշադրությունը, որը նման հայտարարությունների օրինականության հետաքննություն է սկսել:
Կարգավորող կազմակերպությունը խնդրել է հետաձգել նոր կանոնների ներմուծումը մինչև հետաքննության ավարտը: Facebook-ում, իրենց հերթին, հայվաստիացրել են, որ իրենց քաղաքականությունը լիովին համապատասխանում է միջազգային և եվրոպական նորմերին: