Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

Ցեղասպանություն բառը՝ Թոմաս դե Վաալի անդրադարձում

«100 տարի առաջ ապրիլին Օսմանյան կայսրությունն իր էթնիկ հայ համայնքի արտաքսման ու ոչնչացման դաժան արշավ սկսեց»,- Կոլումբիայի Միջազգային և հասարակական գործերի դպրոցի (SIPA) կայքի իր հոդվածում գրում է «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը՝ նշելով, որ Օսմանյան Թուրքիան հայկական համայնքին մեղադրում էր Ռուսաստանին աջակցելու մեջ, որն Առաջին համաշխարհային պատերազմում իր թշնամին էր: Ավելի քան 1 մլն հայ զոհվեց:

Հոդվածագիրը հարցադրում է անում, թե ԱՄՆ-ը ողբերգության զոհերի ոգեկոչման ժամանակ կկիրառի՞ Ցեղասպանություն բառը, թե ականջալուր կլինի դաշնակցի նախազգուշացումներին: Թուրքիան սպառնում է հետ կանչել իր դեսպանին, նույնիսկ մերժել ԱՄՆ-ի հասանելիությունն իր ռազմաբազաներին, եթե այդ բառը կիրառվի:

Առաջին դեպքում կիրականացվի 1 մլն ամերիկահայ համայնքի և շատ պատմաբանների ցանկությունները, ովքեր կարծում են, որ Վաշինգտոնը բարոյական հրամայական ունի այդ տերմինը կիրառելու: Երկրորդ տարբերակը կբավարարի ռազմավարներին և պաշտոնյաներին, ովքեր պնդում են, թե պատմությունը բարդ է, և խորհուրդ են տալիս չբարկացնել Թուրքիային:

Ոչ մի այլ պատմական հարց նման տառապանքների պատճառ չի դարձել Վաշինգտոնում՝ նշում է փորձագետը:

Հոդվածագիրը նշում է, որ նախորդների նման՝ Օբաման էլ իր նախընտրական արշավի ժամանակ ամերիկահայ ընտրողներին խոստացավ կիրառել Ցեղասպանություն բառը, սակայն ընտրվելուց հետո խափանեց խոստումը: 2010 թվականին իր ուղերձում նա իր նախորդներից հեռուն գնաց և բացահայտ ակնարկեց, որ մտքում ունի G տառով սկսվող բառը, երբ հայտարարեց. «Իմ տեսլականն այդ պատմության վերաբերյալ չի փոխվել»: Նա մոտեցավ գծին, սակայն չհատեց այն:

ԱՄՆ-ը դարձել է պնդումների ու մերժումների գլխավոր թատերաբեմ՝ գրում է Թոմաս դե Վաալը:

Հայկական սփյուռքը կարծում է, որ բառը կատարյալ է՝ նկարագրելու այն, ինչ տեղի է ունեցել իրենց նախնիների հետ: Հայեցակարգն օգնել է ակտիվացնելու նոր քաղաքական շարժում:

Շատ ամերիկացիների համար այժմ «Հայոց ցեղասպանություն» բառը հիշեցնում է ոչ թե մարդկային սոսկալի տառապանքների պատմություն, այլ լոբբինգի և կոնգրեսական սակարկումների զայրացնող պատմություն:

Թուրքական հասարակությունը սկսել է վերանայել իր անցյալի մութ էջերը: Թուրք հասարակության շարքում աճող անկեղծությունը թույլ է տվել իսլամականացված հայերի ժառանգներին դուրս գալ ստվերից: Մի քանի հայկական եկեղեցիներ և դպրոցներ են վերաբացվել: Թուրք պատմաբանները սկսել են գրել Օսմանյան ուշ շրջանի մասին՝ առանց հաշվեհարդարի վախի:

Թոմաս դե Վաալը մեջբերում է Հրանտ Դինքին. «Խնդիրը, որին Թուրքիան բախվում է այսօր, ոչ ժխտումն է, ոչ էլ հասկանալու կարողությունը: Ըմբռնման գործընթացի համար Թուրքիան պատմության այլընտրանքային ուսումնասիրման լուրջ կարիք ունի, իսկ դրա համար՝ ժողովրդավարական մթնոլորտի»: Նա իր առաքելությունը տեսնում էր հայերին հասկանալու հարցում թուրքերին օգնելու մեջ:

Հոդվածագիրը եզրափակելով հրապարակումը՝ նշում է, որ հայերը պետք է վերջնականապես հուղարկավորեն իրենց նախնիներին և սոսկալի ճակատագրի ճանաչում ստանան Թուրքիայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում