Նիգերիայի ռազմական դատարանը մահապատժի է դատապարտել 54 զինվորների՝ իսլամիստական «Բոկո Հարամ» կազմակերպության դեմ կռվելուց հրաժարվելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: Զինծառայողների առջև խնդիր էր դրված վերադարձնել գրոհայինների կողմից օգոստոսին գրավված 3 քաղաքները:
Դատը սկսվել է հոկտեմբերին և անցել փակ ռեժիմով: Դատավարության ընթացքում 5 զինվորներ արդարացվել են, իսկ նրանց 54 ծառայակիցների նկատմամբ սահմանվել է բարձրագույն պատիժ: Զինծառայողները կռվելուց հրաժարվելը բացատրում են զենք-զինամթերքի անբավարար քանակությամբ: