Հայաստանում դոլարն արագ տեմպերով անկում է ապրում: Ժամը 23:00-ի դրությամբ հայաստանյան սուպերմարկետներում տեղակայված տարադրամի փոխանակման կետերում դոլարի առքի ամենաբարձր ցույցանիշը տատանվում է 510-ից 520 դրամի միջև:
Մինչդեռ rate.am կայքի՝ ժամը 20:00-ին թարմացված տվյալներով, բանկերում դոլարի առքի միջին ցուցանիշը 550 դրամն էր: Panorama.am-ի թղթակիցն այսօր ժամը 20:00-ի սահմաններում դոլարը SAS սուպերմարկետում դրամի է վերածել 550-ով, իսկ այս պահին նույն սուպերմարկետում դոլարի առքի ցուցանիշը 510 է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում