Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետ է դարձրել ինքնաթիռը, որպեսզի խանգարի 15-ամյա աղջկան միանալ ահաբեկչական ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորմանը: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը:
Նշվում է, որ աղջիկն առանց ծնողների իմացության դեպի Ստամբուլ տոմս է գնել:
Ոստիկանությանը հաջողվել է երեխային տուն վերադարձնել: Սակայն աղջկա ընկերուհին, որը նրա հետ Թուրքիա էր ուղևորվել, կարողացել է փախչել: