«Գնաճը լինելու է մեր կողմից ծրագրավորվածի 4+/-1,5 տոկոսի սահմաններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով հարցին, թե դոլարի փոխարժեքի նման թռիչքային բարձրացումից հետո ԿԲ-ն նորից պնդո՞ւմ է, որ գնաճը մնալու է նշված չափի սահմաններում:
Ա.Ջավադյանը նորից պնդեց, որ դրամն առաջիկայում արժևորվելու է, ու այդ գործընթացը կարող է լինել անգամ մինչև տարեվերջ: «Կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, մի անգամ ևս կրկնում եմ, իհարկե, արժեվորվելու է: Մենք ակնկալում ենք, որ բացահայտվելու է դրամի իրական գին»,- ասաց ԿԲ նախագահը: