ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում գտնվող Walmart սուպերմարկետի հաճախորդների համար շաբաթվա սկիզբը արկածներով է սկսվել: Երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, խանութ է մտել մի անտառային եղջերու: Կենդանու հայտնվելը իրարանցում է առաջացրել թե՛ աշխատակիցների և թե՛ հաճախորդների մեջ, գրում է newsru.com-ը:
Խանութում կարճատև հետապնդումից հետո եղջերուին բռնել են: Դատելով հաճախորդներից մեկի նկարահանած տեսարաններից՝ բացի այսուայնկողմ նետված ապրանքներից, այլ վնասներ չեն եղել:
Չի տուժել նաև եղջերուն, որին տարել են անտուն կենդանիների ծառայության աշխատակիցները: