Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին այլևս ուղիղ եթեր չեն տրամադրի, հայտնում է ռադիո «Պրահան»:
Ռադիոյի խորհուրդը որոշում է ընդունել, որ «Զրույցներ Լանից» ծրագիրը, որի ժամանակ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ուղիղ եթերում կրկնակի օգտագործել է վուլգար արտահայտություններ, խախտել է հեռուստառադիոհեռարձակման մասին օրենքը, ինչպես նաև Չեխիայի ռադիոյի օրենսդրությունը:
Խորհրդի անդամները հատուկ ուշադրություն են դարձրել 22.2 կենտի վրա, համաձայն որի՝ արգելվում է ուղիղ եթեր տրամադրել այն անձին, որի նկատմամբ կան հիմնավոր մտավախություններ՝ վուլգար արտահայտությունների կիրառման առնչությամբ:
Դա նշանակում է, որ հետագայում հաղորդումները կձայնագրվեն, այլ ոչ թե ուղիղ եթերով կհեռարձակվեն: Հստակ քայլեր դեռևս չեն քննարկվել: