Հաղորդավար Ջիմ Ֆելոնը The Tonight Show-ի շրջանակներում նմանակել է երգիչ Վալերի Լեոնտևին:
Բանն այն է, որ ռուս երգչի լուսանկարը ստուդիա է ուղարկել հեռուստադիտողներից մեկը, ով նշել է, որ Ֆելոնը շատ նման է Լեոնտևին:
Ֆելոնն, իհարկե, չէր կարող պահը բաց թողնել և չնմանակել երգչին: Նա հեռուստադիտողին ցույց է տվել լուսանկար, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալերի Լեոնտևին Բարեկամության շքանշան է հանձնում: Ապա Ջիմին կեղծամ է կրել, աչքերը կկոցել` փորձելով նմանակել երգչին և նրա դեմքի արտահայտությունը: