Twitter միկրոբլոգների ծառայությունը շուտով կսկսի տեղեկություններ հավաքել այն հավելվածների մասին, որոնք օգտատերերը ներբեռնել են իրենց բջջային սարքերին: Այս մասին ասվում է Twitter-ի տեխնիկական աջակցության էջում:
«Twitter-ի անհատականացումն ապահովելու համար մենք կհավաքենք և պարբերաբար կթարմացնենք ձեր բջջային սարքավորումների վրա տեղադրված հավելվածների ցուցակը, որպեսզի ավելի կոկիկ կերպով ընտրվի ձեզ պոտենցիալ հետաքրքրող կոնտենտը»,- ասվում է հաղորդագրությունում: