Twitter միկրոբլոգների ծառայությունը թողարկել է Offers-ի նոր գործառույթ: Այն գովազդատուներին թույլ կտա սոցկայքի օգտատերերին տարբեր զեղչեր և բոնուսներ առաջարկել` քեշբեքի տեսքով: Այս մասին գրում է The Newt Web-ը:
Դա զգալիորեն հեշտացնում է օգտատերերի համար բոնուս ստանալու գործընթացը: Այժմ արդեն օգտատերը կարող է տեսնել գովազդատուի առաջարկը հենց Twitter-ի նորությունների ժապավենում: Ընդամենը պետք է մի քանի «կլիկ» անել` առաջարկությունը կրեդիտ քարտին կապելու համար: Դրանից հետո յուրաքանչյուր գնումից ստացված միջոցների մի մասը մեխանիկորեն քարտին կվերադառնա` վճարելուց հետո: