Չինաստանում երկրի պատմության մեջ առաջին անգամ մշակվել է ընտանեկան բռնության մասին օրինագիծ: Այս մասին գրում է BBC-ն:
Օրինագիծն առաջարկում է սոցիալական աշխատողներին և մասնավոր անձանց իրավունք տալ հայտնելու ֆիզիկական կամ հոգեբանական բռնության դեպքերի մասին, որոնց միջոցով կարելի է սահմանափակել զոհի շփումն օրինախախտի հետ:
Ընտանեկան բռնության դեմ պայքարող ակտիվիստները դա դրական են գնահատել: