6-աստղանի հյուրանոցի կառուցման վրա պլանավորվում է 5.6 միլիարդ եվրո ծախսել:
Aquis Great Barrier Reef Resort հյուրանոցը պլանավորում են կառուցել Ավստրալիայի հյուսիս-արևելքում: Համալիրը տեղակայված է լինելու գրեթե 138 հա տարածքի վրա: Հյուրանոցում 7500 համար կլինի, ինչը հնարավորություն կտա միաժամանակ 12 հազար հյուրերի ընդունել, հաղորդում է գերմանական Bild-ը:
Ենթադրվում է, որ նախագիծը կիրականացվի երկու փուլով՝ մինչև 2024 թ.: Արդյունքում հյուրանոցը կարող է տարեկան մեկ միլիոն հյուրերի ընդունել և ժամանցային ենթակառույցների շնորհիվ լրացուցիչ 500 հազար հյուրերի ներգրավել:
Զբոսաշրջության հարցերով ավստրալական խորհրդի վիճակագրական տվյալների համաձայն՝ 2013-2014 թթ. Ավստրալիա 6.1 միլիոն զբոսաշրջիկ է այցելել: