Tuesday, 14 05 2024
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը

Բացահայտվել է Այգեստանի բնակչուհու սպանությունը

Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Դեպքի վայրում պատշաճ կատարված զննության արդյունքում հայտնաբերվել և վերցվել են մի շարք փորձանմուշներ՝ ինչպես հագուստի մանրաթելերի, այնպես էլ՝ մատնահետքերի, որոնք էլ նպաստել են հանցագործության բացահայտմանը։

Նշանակվել են դատաբժշկական և դատամատնադրոշմային փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատահետքաբանական և միկրոմասնիկների քրեագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, ստացվել և հետազոտվել են հեռախոսազանգերի վերծանումները։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողի ննջասենյակում հայտնաբերված ձեռքի ափի հետքերից մեկը թողնվել է նույն գյուղի բնակիչ Ա.Ստեփանյանի կողմից։

Պարզվել է նաև, որ վերջինս, մեկ այլ քաղաքացու անվամբ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող գրավատներից մեկում գրավադրել է Հ.Գրիգորյանին պատկանող ոսկյա մատանին և ոսկյա ականջօղերը (մեկ զույգ)։ Դրանք հայտնաբերվել և ներկայացվել են ճանաչման տուժողի իրավահաջորդին և քրոջը, ովքեր հավաստել են, որ դրանք պատկանում են տուժողին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում