Ճապոնական Sony կորպորացիան ծրագրում է հաջորդ տարի էլեկտրոնային թղթից «խելացի» ժամացույց թողարկել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների:
Ժամացույցի դիմային մասն ու գոտին պատրաստված կլինի արտոնագրված նյութից, որը հնարավորություն է տալիս ամբողջ մակերևույթին գործելու որպես դիսփլեյ՝ այդպիսով փոխելով գաջետի դիզայնը, գործակալությանը հայտնել են աղբյուրները: Այս անգամ ընկերությունը կենտրոնացել է դիզայնի, ոչ թե գործառույթների շատության վրա, ավելացրել են աղբյուրները: