Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ

Մարտի 1-ի գործով երեք նախագահներն էլ պետք է հարցաքննվեն

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ՝ 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների հարազատների գործը կքննվի առանձին վարույթներով նոր դատախազների և քննիչների կողմից, յուրաքանչյուր զոհի համար հատկացվելու է մեկ դատախազ և մեկ քննիչ:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, ինչը հերքել էր Գևորգ Կոստանյանը: Հնարավո՞ր է՝ այսպիսով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հակադարձում է Աղվան Հովսեփյանին:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Աղվան Հովսեփյանի՝ Մարտի 1-ի բացահայտված լինելու հետ կապված հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի, դա բոլորի համար ակնհայտ է: Մարտի 1-ի դեպքերը, նրա խոսքով, մինչև օրս ընդհանրապես չեն քննվել, չեն բացահայտվել, քննությունն իրականացվեց քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար, սարքվեցին գործեր զանգվածային անկարգությունների վերաբերյալ, ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար և այլն:

«Անկեղծ ասած՝ ես չեմ հավատում, որ ինքը ցանկություն ունենալու պարագայում էլ կկարողանա դա անել: Կոստանյանը ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող արդյունքի հասնել»,- ասաց փաստաբանը՝ անդրադառնալով Գևորգ Կոստանյանի այս նախաձեռնությանը:

Ըստ փաստաբանի՝ սա քննություն չէր, սա քաղաքական պատվեր էր ուղղակի քաղաքական հակառակորդներին տևական ժամանակ ազատությունից զրկելու համար, ինչով էլ զբաղված էր Աղվան Հովսեփյանը: Փաստաբանը չբացառեց, որ Մարտի 1-ի խնդիրը բարձրաձայնվեց գուցե անձնական խնդիրներով պայմանավորված. «Ցավոք, ես չեմ հավատում, որ այսօր որևէ գլխավոր դատախազ ի վիճակի է բացահայտելու Մարտի 1-ը»:

Այնուամենայնիվ, Գևորգ Կոստանյանի այս քայլով, ըստ փաստաբանի, պարզվեց, որ նորմալ քննություն չի իրականացվել, գլխավոր դատախազի այս քայլերը հիմնավորեց, ապացուցեց, որ այսքան ժամանակ նորմալ քննություն չի իրականացվել: Իսկ թե այս պրոցեսները ինչին են ուղղված՝ կարճ ժամանակ անց պարզ կլինի:

«Քաղաքական կամքի առկայության պարագայում դեռ տարիներ առաջ այդ ամենը բացահայտված կլիներ: Կոստանյանը ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող արդյունքի հասնել»,- հավելեց Երվանդ Վարոսյանը:

Ովքե՞ր պետք է գործով հարցաքննվեն առաջին հերթին: Երվանդ Վարոսյանը նշեց, որ երեք նախագահներն էլ պետք է հարցաքննվեն. առանց դրա օբյեկտիվ բացահայտման մասին խոսել չենք կարող:

Իշխանափոխությունից հետո էլ հարաբերական է ասել՝ Մարտի 1-ի գործը կբացահայտվի, քանի որ, ըստ մեր զրուցակցի, պարզ չէ՝ ով կգա իշխանության, որքանով առնչություն ունեցած կլինի Մարտի 1-ի հետ: Անմիջական ազդեցություն ունենալու դեպքում գործը ինչպես քնած է, այդպես էլ կքնի:

«Մարտի 1-ի գործով հանիրավի ամբաստանված և դատապարտված շատուշատ քաղբատարկյալների գործեր այսօր արդեն ՄԻԵԴ-ում քննությունը ավարտված վիճակում են գտնվում, և սպասվում է այդ գործով վճիռների շքերթ»,-տեղեկացրեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալուն, փաստաբանը նշեց, որ այս պահի դրությամբ՝ մեր օրենսդրությունը նման ձևաչափ չունի, փոխհատուցում տալու նման կարգ չի սահմանում: «Երբ բացահայտված չէ գործը, մեղավորները հայտնի չեն, անգամ պետության պատասխանատվության աստիճանը պարզ չէ»,-ասաց նա:

«Մարտի 1»-ի գործով Փաստահավաք խմբի նախկին անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությունը եթե արդյունավետ գործի, լավ տարբերակ է:

«Չեմ կարող ասել, թե ինչ է մտածում հանրապետության նոր դատախազը, գուցե դրական ինչ-որ բան արձանագրվի: Կարելի է փորձել և սպասել որոշ ժամանակ՝ տեսնենք, թե ինչու հատկապես նման որոշում հիմա կայացվեց»,- նշեց Սեդա Սաֆարյանը:

Ըստ նրա՝ եթե այս ամենը քաղաքական նպատակ է հետապնդում, կարճ ժամանակ անց դա էլ կտեսնենք:

Յուրաքանչյուր զոհի համար հատկացված մեկ առանձին քննիչի տարբերակն էլ փաստաբանը սխալ չի դիտարկում, եթե գործը մեկ քրեական գործի շրջանակում քննվի, քննչական խումբ կազմվի և տարբեր քննիչներ զբաղվեն մեկ սպանությունով: Սա, ըստ նրա, ավելի արդյունավետ կլինի, քննիչն ազատ կլինի սպանության մանրամասնություններ և առանձին հանգամանքներ ավելի խորացված նայելու:

«Չեմ կարող ասել, թե իմ վերլուծությունը և դատախազության դիրքորոշումը կարող են համընկնել: Ես՝ որպես իրավաբան, կարող եմ այդպես ասել, որ հավանաբար չի ուզում, որ մեկ քննիչը ծանրաբեռնվի տասը սպանության գործերով և առանձին քննիչներ գուցե կարողանան դետալավորել, ավելի շատ վկաներ փնտրել, գուցեև արդյունավետ աշխատանքի համար նպատակահարմար է այդ տեսանկյունից»,- հավելեց Սեդա Սաֆարյանը:

Հնարավո՞ր է, որ սա պատասխան է Աղվան Հովսեփյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է հարցին էլ փաստաբանը պատասխանեց. «Անկեղծ ասած, մինչև հիմա իրավական հարթության վրա որևէ բան չի արվել: Քաղաքական գնահատական տալու համար բավարար էր այն, ինչ տեղի է ունեցել Մարտի 1-ին և 2-ին, բայց իրավական գնահատական տալու առումով, արդյունքների առումով, անձանց պատասխանատվության առումով մենք իհարկե չունենք այն, ինչ հայտարարում է քննչական կոմիտեի նախագահը: Կարծում եմ, որ իհարկե կարող է պատասխան լինել, բայց ի վերջո Մարտի 1-ը պետք է բացահայտվի»:

Նրա դիտրակմամբ՝ Մարտի 1-ի բացահայտումն այսօր կարող է իրավիճակ, հավատի մթոլորտ ստեղծել և, ինչու չէ, հանրապետության գլխավոր դատախազի նկատմամբ իրական վստահություն ձևավորվել:

Այնուամենայնիվ, Սեդա Սաֆարյանի կարծիքով, այս գործը չի կարող մինչև վերջ բացահայտվել, եթե որոշակի բացահայտումներ էլ լինեն, թող լինեն: «Ես ուզում եմ, որ մենք այդ որոշակին էլ որպես արդյունք արձանագրենք, հետո մեկ ուրիշն էլ որոշակի մի բան անի, որ ամբողջացնի պատկերը: Այդ տեսանկյունից ես այդ աշխատանքը ուզում եմ գնահատել որպես քայլ արդարության ճանապարհին»,- ասաց նա:

Գևորգ Կոստանյանի այս մոտեցումը փաստաբանը դրական է գնահատում:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում