Tuesday, 14 05 2024
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ամփոփիչ միջոցառում՝ քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցներին: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու երիտասարդ վավերագրողների աշխատանքը, նշել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է գեղեցիկ նախաձեռնություններին աջակցելու հարցում:

«Մենք միշտ պատրաստակամ ենք օժանդակելու գեղեցիկ նախաձեռնություններին, հնարավորություն ընձեռելու հատկապես երիտասարդ ստեղծագործ սերնդին ու մարդկանց: Վավերագրությունը հայ իրականությունում նոր երևույթ չէ, սակայն տարեցտարի փոփոխվում է, և յուրաքանչյուր ժամանակաշրջան ու սերունդ իր վավերագրումն ու փաստավավերագրումն է բերում: Օրեցօր փոփոխվող աշխարհում այսօր էլ մենք տեսնում ենք երևույթներ, որոնք անհրաժեշտ են հրատապորեն արձանագրելու, փաստելու և վավերագրելու, և շատ լավ է, որ երիտասարդ սերունդը ձեռնամուխ է եղել իր կյանքի, կենսագրության և կենսակերպի պայմաններն ու նախադրյալները, նաև իր տեսածը վավերագրելու, ժապավենին հանձնելու գործին, որը կարող է ծառայել հաջորդ սերունդներին»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն էլ, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հյուրընկալության ու քաղաքապետարանի ճեմասրահում մրցույթի ամփոփիչ միջոցառումը կազմակերպելու հնարավորության համար, նկատել է, որ այս ձևաչափը ևս մեկ միջոց է երիտասարդների աշխատանքը հանրությանը ներկայացնելու և այն քաջալերելու ուղղությամբ:

«Վավերագրական ֆիլմերը կարևոր և լավ գործիք են սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրները ներկայացնելու, վերհանելու համար: Իսկապես ուրախալի էր տեսնել, թե ինչպես են երիտասարդ վավերագրողներն աշխատում տեղացի և օտարերկրացի փորձառու մասնագետների հետ: Նրանք մեզ մոտ եկան գաղափարով և գաղափարը կարողացան վերածել տեսլականի և իրենց ձեռքը վերցնելով տեսախցիկը՝ այդ գաղափարները վերածեցին ֆիլմերի»,- նշել է դեսպանը:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն էլ նշել է, որ իսկապես հետաքրքիր ու հաճելի է հենց քաղաքապետարանի ճեմասրահում դիտել լավագույնը ճանաչված ֆիլմերը:

«Մեր նպատակն է խրախուսել ու ոգևորել երիտասարդ վավերագրողներին, և պիտի ասեմ, որ մենք տվեցինք մեկնակետը և իսկապես գոհ ենք արդյունքներից, ինչն էլ մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ այս գաղափարը լինելու է շարունակական: Շնորհակալություն եմ ուզում հայտնել քաղաքապետարանին, որ մեր կողքին են ու քաջալերում են մեր այս աշխատանքը»,- նշել է Մարի Լու Փափազյանը:

ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպված փաստավավերագրական ֆիլմերի մրցույթին ներկայացվել էին 28 ֆիլմեր, որոնցից ընտրվել են 14-ը: Մրցույթի 3 անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն պատմություն» և «Լավագույն կինեմատոգրաֆիա» հաղթողներ են ճանաչվել «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)», «Իմ տնից սկսվող հայրենիքը» և «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմերը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում