Նյու Յորքի աճուրդում 3.07 մլն դոլարով վաճառվել է 1939թ. «Օզ երկրի հրաշագործը» հեքիաթի էկրանավորման Վախկոտ Առյուծի հագուստը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վախկոտ Առյուծի հագուստը, որին մարմնավորել է դերասան Բերթ Լարը, պատրաստված է առյուծի իսկական կաշվից: Այն պատրաստել է հոլիվուդյան հայտնի դիզայներ Հիլբերտ Ադրիանը:
Աճուրդի ևս մեկ նշանավոր լոտ է եղել «Կասաբլանկա» ֆիլմի դաշնամուրը: Այն վաճառվել է 2.9 մլն դոլարով: Աճուրդի է դրվել «Կասաբլանկայից» ավելի քան 30 առարկա: