Քրիստիան Բեյլը, որը մարմնավորել է Բեթմենին Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետը» ֆիլմում, Empire ամսագրի հետ զրույցում խոստովանել է, որ Բեն Աֆլեքի նշանակումը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմում սուպերհերոսի դերում իր մոտ առաջացրել է խանդի ու նախանձի զգացում:
Քրիստիան Բեյլը լրագրողներին հայտնել է, որ թեև Նոլանի եռագրությունը ուներ տրամաբանական ավարտ, ինքը ժամանակ առ ժամանակ ցանկություն է ունեցել կրել եռանկյունաձև ականջներով սև գլխարկը:
Սակայն երբ իմացել է, որ նախագծում ներգրավված է այլ դերասան, նորությունը անակնկալի է բերել իրեն:
Զակ Սնայդերի ֆիլմը էկրաններ կբարձրանա 2016թ. մարտին: