Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հրազդանցի 28-ամյա Գարեգինը պարտքի շուրջ վեճի ժամանակ պարտատերերին ծեծի է ենթարկել ու «հանել» է նրանցից մեկի աչքը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Գարեգին Աբրահամյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Գարեգին Աբրահամյանը 2014 թվականի մարտի 3-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Հրազդան քաղաքում, եղբայրներ Արմեն և Արայիկ Խ.-երին պատկանող առևտրի սրահին իր ունեցած պարտքը վերադարձնելու հարցի շուրջ վիճաբանել է Արմենի հետ:

Գործով չպարզված 3-4 հոգու հետ Աբրահամյանը ծեծի է ենթարկել Արմենին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ Գարեգին Աբրահամյանն այսքանով չի բավարարվել:

Նույն օրը, ժամը 21-ի սահմաններում «Կրիստալ» հյուրանոցային համալիրին հարակից ճանապարհին Գարեգին Աբրահամյանը վիճաբանության մեջ է մտել խանութատեր եղբայրներից՝ Արայիկի հետ:

Գարեգինն իր մոտ եղած սուր կտրող-ծակող կամ սուր եզր ունեցող բութ առարկայով հարվածել է Արայիկի աջ աչքին, կրծքավանդակի առաջնային ձախ մակերեսին ու ձախ բազկին՝ պատճառելով աջ հոնքի վերք, աջ ակնագնդի սպիտակուցաթաղանթի պարունակության արտանկումով վնասվածք՝ տուժողի առողջությանը հասցնելով ծանր վնաս՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության 1/3-ի կայուն կորստով:

Գարեգին Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:

Աբրահամյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում