Իսպանիայում քննարկում են ոստիկանության նոր ստորաբաժանում ստեղծելու հարցը: Այս մասին գրում է Rօsbalt-ը:
Երկրի Ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունում (DGT) չեն բացառում սովորական հեծանվորդների «դիմակի» ներքո թաքնված ոստիկանների` ճանապարհներին հայտնվելը: Օրերս նման նախաձեռնությամբ իշխանություններին է դիմել տեղի Պրոֆեսիոնալ հեծանվորդների ասոցիացիայի ներկայացուցիչը: