Հյուսիսային Կորեան սպառնում է «աննախադեպ խիստ միջոցառումներ» ձեռնարկել ի պատասխան ՄԱԿ-ի բանաձևի` երկրում մարդու իրավունքների հետ կապված, գրում է Gazeta.ru-ն:
Հայտարարությունում նաև ընդգծվում է, որ բանաձևի նախագիծը պատրաստած Ճապոնիային «ոչ մի կերպ չի հաջողվի խուսափել փոխհատուցումից»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ հանձնաժողովը նոյեմբերի 19-ին խորհուրդ է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հյուսիսային Կորեայում մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների գործը փոխանցել Հաագայում Միջազգային քրեական դատարանի քննարկմանը և «նպատակաուղղված պատժամիջոցներ» սահմանել նրանց դեմ, ովքեր պատասխանատու են երկրում մարդու իրավունքների խախտման համար: ԵՄ-ի՝ Ճապոնիայի կողմից նախապատրաստված համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի 111 անդամ երկիր: